ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբեր 2020 թ. |
N 4435-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 3075-Ա ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 3243-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 05-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002448 լիցենզիայի հիվանդանոցային՝ գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, ներզննական վիրաբուժական և արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 3075–Ա հրամանի 1-ին կետից հանել «գինեկոլոգիական» բառը:
2. Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի սեպտեմբերի 17-ի «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 05-ին տրամադրված N Կ-ԲՕ-002448 և 2019 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված N Կ-ԲՕ-002653 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ուրոլոգիական, ակնաբանական, դիմածնոտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, վերակենդանացման և անեսթեզիոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, օրթոպեդիական և վնասվածքաբանական, ներզննական վիրաբուժական, պրոկտոլոգիական, արտահիվանդանոցային` լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանական, ուլտրաձայնային տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3243–Ա հրամանի 9-րդ և 21-րդ կետերը:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: