ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտ 2024 թ. |
N 89-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ) ԵՎ ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ստամոքսի մակերեսային գաստրիտով (բորբոքումով) և դիսպեպսիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
14.03.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «14» մարտ 2024 թվականի N 89-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՏԱՄՈՔՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԳԱՍՏՐԻՏՈՎ (ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ) ԵՎ ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K29 |
Ստամոքսի, տասներկումատնյա աղու բորբոքում (գաստրիտ, դուոդենիտ) |
2) |
K29.3 |
Քրոնիկ մակերեսային գաստրիտ |
3) |
K30 |
Դիսպեպսիա (մարսողության խանգարում) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
4) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
5) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
6) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ) |
7) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
8) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
9) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
10) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, էնդոսկոպիստ |
11) |
Գանգատներ |
Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ, էպիգաստրալ այրոց, վաղ կշտացման զգացում, ծանրության զգացում |
12) |
Անամնեզ |
Հաճախ ֆունկցիոնալ դիսպեպսիան ուղեկցվում է պսիխոսոմատիկ մի շարք խանգարումներով, հոգեկան առողջության խանգարման վիճակներով՝ դեպրեսիա, տագնապային խանգարում |
13) |
Զննման արդյունք/Ցուցում |
Դեպքերի մեծամասնությամբ ֆիզիկալ զննման ժամանակ նշանակալի շեղումներ չեն հայտնաբերում |
14) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
|||
1) |
Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան |
1 |
|
2) |
Էնդոսկոպիստ |
1 |
|
3) |
Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար) |
1 |
|
4) |
Սրտաբան |
0,1 |
|
5) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) /ՈւՁՀ/ |
0,7 |
|
6) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
0,5 |
|
7) |
Հոգեբույժ |
0,4 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Արդյունք | ||
ԱԲ |
|||||
1) |
չկա |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0,4 |
Սակավարյունությունը, բարձր լեյկոցիտոզը վկայում են, որ պետք է փնտրել դիսպեպտիկ գանգատների լուրջ օրգանական պատճառ՝ բորբոքային կամ ուռուցքային հիվանդություն | |
2) |
չկա |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
0,1 |
Նաև հիպերգլիկեմիա որպես դիսպեպսիայի ախտանիշների՝ էպիգաստրալ ցավի, սրտխառնոցի հնարավոր այլ պատճառ։ | |
3) |
չկա |
Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում |
0,2 |
Դիսպեպտիկ գանգատներ կարող են առաջանալ երիկամային ֆունկցիայի խանգարման հետևանքով | |
4) |
չկա |
Արյան մեջ պրոլակտինի մակարդակի որոշում |
0,2 |
Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել հիպերպրոլակտինեմիան | |
5) |
չկա |
Արյան մեջ թիրեոիդխթանող հորմոնի (TSH) որոշում |
0,2 |
Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը | |
6) |
չկա |
Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), |
0,2 |
Նշված ցուցանիշների բարձր մակարդակ լեղապարկի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ առաջացած գաստրիտին նման, դիսպեպտիկ ախտանիշների դեպքում։ | |
7) |
չկա |
Կղանքի քննություն ճիճվակրության համար |
0,2 |
Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել ճիճվակրությունը | |
8) |
չկա |
Արյան մեջ թիրոիդխթանող հորմոնի որոշում |
0,2 |
Դիսպեպտիկ գանգատների պատճառ կարող է լինել վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը | |
9) |
չկա |
H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում |
0,1 |
Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ իրականացնելը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է նշված մեթոդով։ | |
Գործիքային հետազոտություններ | |||||
10) |
չկա |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
1 |
Ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունների գնահատում (բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա) և ստամոքսի 5 հատվածներից բիոպսիայի կատարում | |
11) |
չկա |
H. pylori արագ ուրեազային թեստ (էնդոսկոպիայի միջոցով) |
0,9 |
Գաստրիտի, դիսպեպսիայի պատճառական գործոնի հայտնաբերման համար անհրաժեշտ հետազոտություն։ | |
12) |
չկա |
H. pylori շնչական թեստ C13 միզանյութով |
0,9 |
Հելիկոբակտերային վարակի էռադիկացիայի հաստատում՝ բուժման ավարտից առնվազն 1 ամիս անց։ | |
13) |
չկա |
Ստամոքսի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա |
0.5 |
Գաստրիտի ախտորոշումը պարտադիր կերպով ներառում է ստամոքսի 5 տարբեր հատվածներից բիոպսիայի միջոցով լորձաթաղանթի փոփոխությունների (բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա) գնահատման հիման վրա։ | |
14) |
չկա |
Ստամոքսի լորձաթաղանթի բիոպտատի հիստոլոգիական քննություն |
0,5 |
Լորձաթաղանթի բորբոքման, նախաքաղցկեղային փոփոխությունների՝ մետապլազիայի և դիսպլազիայի առկայությունն ու աստիճանը ստամոքսի տարբեր հատվածներում գնահատվում են և կատարվում է գաստրիտի դասակարգում ըստ OLGA և OLGIM սանդղակների | |
15) |
չկա |
Կրծքավանդակի և որովայնի/կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ) |
0,1 |
Էպիգաստրալ ցավի այլընտրանքային պատճառներ կարող են լինել պանկրեատիտը, անոթային անոմալիաները, ՍԿԲՃ, որոնք հայտնաբերվում են այս քննությամբ | |
16) |
չկա |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,2 |
Էպիգաստրալ ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։ | |
17) |
չկա |
Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
1 |
Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և դիսպեպտիկ մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, նշված պաթոլոգիաների ժխտում նշված մեթոդով։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ |
Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ |
Հատ |
0,98*** |
2 |
112 |
56 |
2) |
Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ |
Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ |
հատ |
0,98*** |
2 |
112 |
56 |
3) |
Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ |
Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ |
Հատ |
0,98*** |
2 |
112 |
56 |
4) |
Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ |
Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ |
Հատ |
0,98*** |
2 |
112 |
56 |
5) |
Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ |
Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ |
Հատ |
0,1 |
1,5 |
42 |
28 |
6) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
Հատ |
1 |
4 |
56 |
14 |
7) |
Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ |
Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ |
Հատ |
0,7 |
4 |
56 |
14 |
8) |
Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ |
Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ |
հատ |
0,5 |
2 |
28 |
14 |
9) |
Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ |
հատ |
0,2 |
2 |
28 |
14 |
10) |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
հատ |
0,3 |
1 |
14 |
14 |
11) |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ |
հատ |
0,2 |
0,5 |
30 |
60 |
12) |
Իտոպրիդ դեղահատեր / 50 մգ |
Իտոպրիդ դեղահատեր 50մգ |
Հատ |
0,2 |
3 |
90 |
30 |
13) |
Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ |
Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ |
Հատ |
0,1 |
3 |
45 |
15 |
14) |
Նատրիումի ալգինատ |
Նատրիումի ալգինատ |
հատ |
0,08 |
4 |
60 |
15 |
15) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ |
հատ |
0,05 |
2 |
10 |
5 |
16) |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Հատ |
0,2 |
2 |
40 |
20 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
3) 1-4 դեղորայքներից որևէ մեկը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի թիվ 564-Ա հրաման:
2. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 419-Ա հրաման:
3. Պ.Մալֆերտայներ,Ֆ․Մեգրաուդ,Տ․Ռոկկաս,Ջ․Փ․Գիսբերտ,Ջ․Մ․Լիու,Կ․Շուլց,Ա․Գասբարինի, Ռ․Հ․ Հանթ,Մ․Լեհա,Ս․Օ ' Մորեյն, Մ․ Ռուգգե, Ս․Սուերբաում, Հ․ Թիլգ, Կ․ Սուգանո, Ե․Մ․ Էլ - Օմար , Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրության եվրոպական խումբ , Հելիկոբակտեր պիլորի վարակի կառավարում, Մաաստրիխտ VI/ Ֆլորենցիա համաձայնության զեկույց ,ԳԱԹ 8 օգոստոսի 2022։ gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. . Epub ahead of print. PMID: 35944925 ( Malfertheiner P, Megraud F, Rokkas T, Gisbert JP, Liou JM, Schulz C, Gasbarrini A, Hunt RH, Leja M, O'Morain C, Rugge M, Suerbaum S, Tilg H, Sugano K, El-Omar EM; European Helicobacter and Microbiota Study group. Management of Helicobacter pylori infection: the Maastricht VI/Florence consensus report. Gut. 2022 Aug 8:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925.)
4. Կ․Սուգանո, Ջ․Թաք,Ե․Ջ․Կուիպերս, Դ․Ի․ Գրահամ, Ե․Մ․ Էլ - Օմար, Ս․ Միուրա, Կ․Հարումա, Մ․Ասակա, Ն․ Ուեմուրա, Պ․ Մալֆերթեյներ, Կիոտոյի գլոբալ կոնսենսուս կոնֆերենցիայի պրոֆեսորադասախոսական կազմ, հաշվետվություն համաշխարհային կոնսենսուսի վերաբերյալ Կիոտական արձանագրությունում կապված հելիկոբակտեր պիլորի գաստրիտի հետ։ Gut. 2015 Sep;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 Jul 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923. (Sugano K, Tack J, Kuipers EJ, Graham DY, El-Omar EM, Miura S, Haruma K, Asaka M, Uemura N, Malfertheiner P; faculty members of Kyoto Global Consensus Conference. Kyoto global consensus report on Helicobacter pylori gastritis. Gut. 2015 Sep;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 Jul 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923.)
5․ Վ․ Ստանգելինի, Ֆ․Կ․Լ․ Չան, Վ․Լ․ Հասլեր, Ջ․Ր․ Մալագելադա, Հ․Սուզուկի, Ջ․Սուզուկի և այլն, Գաստրոդուոդենալ խանգարումներ. Գաստրոէնտերոլոգիա, Մայիս 2016, 150(6):1380–92:)
(Stanghellini V, Chan FKL, Hasler WL, Malagelada JR, Suzuki H, Tack J, et al. Gastroduodenal Disorders. Gastroenterology. 2016 May;150(6):1380–92: )
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական: