Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 փետրվարի 2016 թվականի N 4
3. ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի նիստի N 4 |
ԾՐԱԳԻՐ
ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունք |
Ակնկալվող ֆինանսական միջոցները |
Վերստուգելի չափանիշ |
Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված կառավարման համակարգի ձևավորում, զարգացում | ||||||
1. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում համապատասխան իրավական ակտով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2016 թվական |
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համակարգում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով ձևավորված համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առկայություն |
2. Տարածքային կառավարման մարմիններում եռամսյակը մեկ անգամ կազմակերպել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության, ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացության և մահացության ցուցանիշների վերաբերյալ քննարկումներ և արդյունքների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվետվություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ |
Երևանի քաղաքապետարան, այլ համայնքներ (համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Տարածքային կառավարման մարմիններում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության, ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացության և մահացության ցուցանիշների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Յուրաքանչյուր տարածքային կառավարման մարմնում տարեկան 4 քննարկման կազմակերպում, քննարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան 4 հաշվետվության ներկայացում ՀՀ առողջապահության նախարարություն |
Նպատակը` Խթանել միջոցառումների իրականացումը` ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների կառավարելի ռիսկի գործոններին | ||||||
3. Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարածքային կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն, ինչպես նաև նրանց համար առողջ ապրելակերպին ուղղված ուղեցույցների մշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանման նպատակով բարենպաստ պայմանների ապահովում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Առողջ ապրելակերպի, մասնավորապես` ֆիզիկական ակտիվության խթանման նպատակով բարենպաստ պայմանների առկայություն, նշված ժամկետում մշակված ուղեցույցների ներդրում |
Նպատակը` Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում | ||||||
4․ Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների իրականացում, այդ թվում ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային օրերի կապակցությամբ միջոցառումների կազմակերպում (կլոր սեղաններ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ, քննարկումներ և այլն) |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություն/ներ (համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նշված ժամկետում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների, այդ թվում ոչ վարակիչ հիվանդությունների միջազգային օրերի կապակցությամբ միջոցառումների (կլոր սեղաններ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ, քննարկումներ) առկայություն |
Նպատակը` Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելում | ||||||
5․ Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2019 թվական |
Ավելցուկային քաշի ու ճարպակալման տարածվածության նվազեցում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Ավելցուկային քաշի և ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում | |
Նպատակը` Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և բրոնխիալ ասթմայից հիվանդացության նվազեցում | ||||||
6․ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2017 թվական |
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից հիվանդացության նվազեցում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում | |
7․ Բրոնխիալ ասթմայի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մշակում և հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2018 թվական |
Բրոնխիալ ասթմայից հիվանդացության նվազեցում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Բրոնխիալ ասթմայի կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների իրականացում | |
Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և դրանց ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգի հզորացում` ըստ սոցիալ-տնտեսական գործոնների | ||||||
8․ Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ազգային մշտադիտարկման համակարգի լրամշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2017-2020 թվականներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ազգային մշտադիտարկման համակարգի հզորացում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների լրամշակված ազգային մշտադիտարկման համակարգի առկայություն և ներդրում | |
9․ Համաճարակաբանական հետազոտությունների մշակում և իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հասարակական կազմակերպություն/ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն և համաճարակաբանական օրինաչափությունների բացահայտում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նշված ժամկետում մշակված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների առկայություն |
Նպատակը` Շրջակա միջավայրի գործոնների և ռիսկերի ուսումնասիրություն և մարդու առողջության վրա դրանց ազդեցության կանխարգելում | ||||||
10․ Մշակել պիլոտային ծրագրեր շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքներում՝ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, գործոններից խուսափելու, ռիսկի գործոնները նվազեցնելու նպատակով, ինչպես նաև բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման մեթոդաբանության մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018-2020 թվականներ |
Շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքներում՝ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և ռիսկի գործոնների ազդեցության կանխարգելում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շրջակա միջավայրի բարձր աղտոտվածությամբ համայնքների համար պիլոտային ծրագրերի ներդրում և արդյունքների վերլուծություն |
Նպատակը` Առողջապահական համակարգի, ինչպես նաև այլ նախարարությունների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ընդգրկված մասնագետների ուսուցման ապահովում | ||||||
11․ Առողջապահական համակարգի մասնագետների, ինչպես նաև այլ նախարարությունների ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ներգրավված մասնագետների ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ գիտելիքների գնահատում, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակում և ուսուցում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն Հասարակական կազմակերպություն/ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2016-2020 թվականներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ ուսուցման գործընթացի ապահովում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նշված ժամկետում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում ներգրավված մասնագետների համար մշակված ուսումնական ծրագրերի ներդրում |
Նպատակը` Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված ինտեգրված առողջապահական ծառայությունների, այդ թվում առաջնային կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման, վերականգնողական և պալիատիվ խնամքի բարելավում | ||||||
12․ ՀՀ բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների (զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգների իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2016-2018 թվականներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ՀՀ բնակչության ռիսկային խմբերի ընդգրկվածություն զանգվածային սքրինինգներում | |
13․ Ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, այդ թվում վերականգնողական բուժման, պալիատիվ խնամքի վարման ընթացակարգերի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2017-2020 թվականներ |
Ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ստանդարտ մոտեցումների ապահովում |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նշված ժամկետում ընթացակարգերի ընդունում և ներդրում |
