Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 մարտի 2016 թվականի N 8
30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2013 թվականի հունիսի 12-ին կնքված ֆինանսավորման համաձայնագրի թիվ 1 փոփոխության մասին համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2013 թվականի հունիսի 12-ին կնքված ֆինանսավորման համաձայնագրի թիվ 1 փոփոխության մասին համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի նիստի N 8 |
Թիվ CAM 1004 01A ֆինանսավորման համաձայնագրի
Փոփոխություն 1
Հայաստանի Հանրապետության կառավարության`
Ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության
(այսուհետ` Ստացող) մի կողմից
ԵՎ
(1)
Մյուս կողմից`
Զարգացման ֆրանսիական գործակալության, Ֆրանսիայի Հանրապետության օրենքներով գործող ֆրանսիական հասարակական կազմակերպության, որի գրասենյակը գտնվում է 5, Rսe Rօlaոd Bartհes, 75598 Paris Cedex 12, Fraոce, հասցեում, գրանցված Փարիզի առևտրի և ընկերությունների ռեգիստրում 775 665 599 համարի ներքո, ի դեմս Ժան-Կլոդ Պիրեսի, որպես Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն, ով պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն համաձայնագիրը
(Այսուհետ` ԶՖԳ)
ՄԻՋԵՎ
(2)
Հաշվի առնելով, որ
(Ա) Հղում ենք կատարում Ֆրանսիայի զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2013թ. հունիսի 12-ին ստորագրված թիվ CAM 1004 01 A ֆինանսավորման համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր)`
(Բ) Սույն Փոփոխության մասին Համաձայնագրի դրույթներին համաձայն` ԶՖԳ-ն համաձայնում է երկարաձգել գումարների մասհանման վերջնաժամկետը (i) և (ii) ժամանակահատվածը, որով Համաձայնագիրը պետք է համարվի ուժի մեջ մտած և վավեր:
1. Սահմանումներ
Եթե այլ բան սահմանված չէ սույն Փոփոխության մասին Համաձայնագրով, Համաձայնագրում սահմանված մեծատառերով դրույթներն ունեն Փոփոխության մասին Համաձայնագրի նույն նշանակությունը:
«Փոփոխության մասին Համաձայնագիր» նշանակում է սույն Համաձայնագիրը:
«Ուժի մեջ մտնելու օր» նշանակում է կողմերից յուրաքանչյուրի կողմից Փոփոխության մասին Համաձայնագրի ստորագրման օրը:
2. Փոփոխություն
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից փոփոխված է հետևյալ կերպ`
2.1 Համաձայնագրի Հոդված 3.4 «Մասհանման վերջնաժամկետը» փոփոխվում է հետևյալ կերպ`
«Գումարների մասհանման վերջնաժամկետը պետք է լինի 2018թ. դեկտեմբերի 31-ը: Նշված վերջնաժամկետից հետո այլևս հասանելի գումարներ չեն լինի:
ԶՖԳ-ն պետք է ստանա վերջին Մասհանման հայտը նշված վերջնաժամկետից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Մասհանման հայտերը պետք է ուղարկվեն ԶՖԳ-ին մասհանման վերջնաժամկետից առաջ մեկ ամսվա ընթացքում նախապես` պատվիրված առաքանու միջոցով` հաստատելով դրա ստացումը:
Վերջնաժամկետին չմասհանված Դրամաշնորհի ցանկացած մասնաբաժին ինքնաբերաբար չեղարկվում է:
2.2 Համաձայնագրի Հոդված 11.1 «Ուժի մեջ մտնելու ժամկետի դադարեցումը» փոփոխվում է հետևյալ կերպ`
«Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի ստորագրման օրը և վավեր լինի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:»
2.3 Համաձայնագրի Աղյուսակ I-ի A սահմանումների «Տեխնիկական ավարտման ժամկետը» փոփոխել հետևյալ կերպ`
«Նշանակում է Ծրագրի տեխնիկական ավարտի նախատեսված ժամկետ, որն է` 2019թ. դեկտեմբերի 31-ը:
3. Գրանցման վճարներ և դրոշմատուրքեր
Ստացողը պետք է իր վրա ստանձնի Փոփոխության մասին Համաձայնագրի հետ կապված ցանկացած դրոշմատուրքի և գրանցման տուրքի վճարումները, եթե այդպիսիք առկա են:
4. Այլ դրույթներ
Համաձայնագրի բոլոր այլ դրույթները պետք է մնան անփոփոխ, ուժի մեջ մտած և վավեր այնքան, քանի դեռ չեն հակասում սույն Փոփոխության մասին Համաձայնագրին:
Համաձայնագրի Հոդված 9.7-ի (Փոփոխություն), Հոդված 10-ի (Ծանուցումներ), Հոդված 12-ի (Գերակա օրենք, իրավասություն և ռեզիդենտության ընտրություն) և Հոդված 13-ի (Բնակության վայրը ընտրություն) դրույթները պետք է ներառվեն սույն Փոփոխության մասին Համաձայնագրում, այնպես ինչպես սահմանված է սույն Փոփոխության մասին Համաձայնագրում, և այնպես, ինչպես սույն Փոփոխության մասին Համաձայնագրի հղումներին արված «Սույն Համաձայնագրի» հոդվածներին են վերաբերում:
5. Ստորագրման օրվա դրությամբ նախապայմաններ
Փոփոխության մասին Համաձայնագիրը կողմերի միջև պետք է ստորագրվի ԶՖԳ-ի կողմից իր համար բավարար համարվող հետևյալ փաստաթղթերի նախապես ստացումից հետո:
(i) Ստացողի օրենսդրությանը և իրավասությանը համապատասխան ստացողին տրված լիազորագիրի վավերացված պատճեն, որով անձը կամ անձիք լիազորվում են ստորագրել սույն Փոփոխության մասին Համաձայնագիրը:
(ii) Վերոգրյալ պարբերություն (i)-ում նշված անձի կամ անձանց ստորագրության նմուշի վավերացված պատճենը:
ԿԱտարված է 3 բնօրինակներից` 2016թ. .........-ին, Երեվան
Ստացող`
Հայաստանի Հանրապետության կառավարություն`
Ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության
Գագիկ Խաչատրյան____________________
ՀՀ ֆինանսների նախարար
Զարգացման Ֆրանսիական Գործակալություն`
Ժան-Կլոդ Պիրես___________________
Ասիայի վարչության փոխտնօրեն