ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
28 դեկտեմբերի 2022 թ. |
N 1396-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30‑Ի N 626-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 626-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: