ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 55-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 55-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
Դասարան 2
Թեմա 1 |
Դասարան 2 |
Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրոնային սարքերից |
Կոդ - (ՀՄԳ․ՀՄՀ․ԱՊ․1) Աղբյուր (SM) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել էլեկտրական/էլեկտրոնային սարքերը անվտանգ օգտագործելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Բացատրել էլեկտրական/էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի անվտանգության գլխավոր սկզբունքները, թե ինչ կարելի անել և ինչը՝ ոչ: Պատկերացում ունենալ էլեկտրական/էլեկտրոնային սարքերով աշխատանքի մասին: Ցույց տալ էրգոնոմիկայի տեսանկյունից այն ճիշտ դիրքերը, որոնք կարելի է ընդունել համակարգչի կամ հաշվողական այլ սարքերով աշխատելիս: Հարմարավետ ձևավորել աշխատանքային տեղը: | |
Բովանդակություն | |
էլեկտրական/էլեկտրոնային ապահովություն և առողջություն․ Սարքերի միացում և անջատում. վտանգ պարունակող գործողությունները սարքերով աշխատանքի ժամանակ։ Հրավտանգ դեպքեր, ճիշտ գործողություններ նման դեպքերում: Ինչպես կահավորել, հարմարեցնել աշխատատեղը դպրոցում և տանը։ Էրգոնոմիկայի տեսանկյունից նստելու ճիշտ դիրքերը։ Առողջարար ֆիզիկական վարժություններ մարմնի, աչքերի համար աշխատանքի և ուսման ընթացքում։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել: - Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում: _ Տեղեկություններ ստանալ, գնահատել և հաղորդել: |
Պատճառ և հետևանք |
ՀՊՉ Կարողունակություններ Կ5 Կ3 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ14 Տ31 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 2 |
Դասարան 2 |
Տեխնոլոգիան քո կյանքում |
Կոդ - (ՀՄԳ․ՀՄՀ․ԱԶԴ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ներկայացնել, թե ինչպես են մարդիկ ապրել և աշխատել մինչև համակարգչային տեխնոլոգիաների իրագործումն ու կիրառումը և դրանից հետո։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Գտնել և նկարագրել, թե ինչպես են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ օգտագործում տեխնոլոգիաների բազմաթիվ տեսակներ իրենց առօրյա անձնական և աշխատանքային կյանքում։ Նկարագրել, թե ինչպես են մարդիկ նույն աշխատանքներն իրականացրել մինչև տեխնոլոգիաների գոյությունը։ | |
Բովանդակություն | |
Տեխնոլոգիան քո կյանքում. Ովքե՞ր են օգտագործում տեխնոլոգիա և ի՞նչ են նրանք անում տեխնոլոգիայի օգնությամբ։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Տվյալներ վերլուծել և մեկնաբանել: Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում: Տեղեկություններ ստանալ, գնահատել և հաղորդել: |
Համաշխարհայնացում |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 3 |
Դասարան 2 |
Համակարգիչներն ամենուր են։ Կարևոր ստեղներ և գործողություններ |
Կոդ - (ՀՄԳ․ԹԳԾ․ՕԳՏ․1) Աղբյուր (AK) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ներկայացնել համապատասխան համակարգչային ծրագրեր՝ բազմազան առաջադրանքներ կատարելու համար և բացատրել, որ օգտատերերն իրենց օգտագործած տեխնոլոգիայի նկատմամբ տարբեր կարիքներ և նախընտրություններ ունեն։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Նկարագրել տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով, ներառյալ՝ հեռախոսներով և պլանշետներով: Գտնել և օգտագործել ստեղնաշարի վրա առկա տառերը, թվերը և հատուկ ստեղները: Ստեղնաշարից օգտվելով՝ ներմուծել կարճ տեքստ, գտնել այնպիսի հրամաններ, ինչպիսիք են՝ տպել և պահպանել: Օգտագործել նշելու, կտրելու, պատճենելու և տեղադրելու, ինչպես նաև վերջին գործողությունները չեղարկելու հրամանները, դրանց միջոցով փոփոխել աշխատանքը և պահպանել վերջնական տարբերակը: | |
Բովանդակություն | |
Համակարգիչներն ամենուր են: Աշխատանքներ, որոնք ավելի հարմար և արագ են արվում համակարգիչներով, սմարթֆոներով: Ծրագրեր ընկերների հետ խոսելու, երաժշտություն լսելու համար: Ստեղնաշարի տառերը և հատուկ ստեղները: Բացատի ստեղն, փոխանջատել, ջնջել: Կարևոր հրամաններ, որոնք արժի օգտագործել. Ընտրել, կտրել, պատճենել, տեղադրել, չեղարկել, վերադարձնել: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Համաշխարհայնացում |
ՀՊՉ Կարողունակություններ Կ5 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ14 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 4 |
Դասարան 2 |
Պարզ գործողություններ նիշքերով |
Կոդ - (ՀՄԳ․ՍՐՔ․ԱՇԽ․2) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել նիշքերը պահպանելու, պատճենելու, ջնջելու, վերականգնելու հմտություններ՝ օգտագործելով համակարգչային սարքը։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Կատարել պարզ գործողություններ նիշքերով. պահպանել, վերաբացել, ջնջել, վերականգնել։ | |
Բովանդակություն | |
Ինչպես կատարել պարզ գործողություններ նիշքերով․ պահպանել բացել/փակել, ջնջել, վերականգնել։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել: |
Պատճառ և հետևանք |
ՀՊՉ Կարողունակություններ Կ5 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ14 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 5 |
Դասարան 2 |
Համակարգիչ և համակարգչային ծրագրեր։ |
Կոդ - (ՀՄԳ․ԹԳԾ․ՀԱՂ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Բացատրել, թե օգտագործելով ճիշտ տերմինաբանություն՝ ինչպես նկարագրել այն քայլերը և որոշումները, որոնք կայացվում են համակարգչային ծրագրի փոխներգործուն (իտերատիվ) / կրկնվող գործընթացում։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Սահմանել համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ, որը մարդիկ ստեղծել են որևէ գործողություն կատարելու համար։ Բացատրել, որ համակարգիչները միայն հետևում են ծրագրի կարգադրություններին: | |
Բովանդակություն | |
Ի՞նչ է համակարգիչը և ի՞նչ է համակարգչային ծրագիրը։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Մոդելներ մշակել և օգտագործել: Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Պատճառ և հետևանք Անհատական և մշակութային արժեհամակարգ |
ՀՊՉ Կարողունակություններ Կ5 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ14 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 6 |
Դասարան 2 |
Ինչ և ինչպես ենք ուղարկում և ստանում սարքերով |
Կոդ - (ՀՄԳ․ԹԳԾ․ՕՊՏ․1) Աղբյուր (AK) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել էլեկտրոնային փոստով աշխատանքի պարզագույն հմտություններ՝ ուղարկել, ստանալ և պատասխանել հաղորդագրություններին։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրել և ուղարկել հաղորդագրություններ, հավաքել, կարդալ և պատասխանել հաղորդագրություններին: | |
Բովանդակություն | |
Սկսում ենք էլեկտրոնային փոստով աշխատանքը. - Ուղարկում և ստանում ենք հաղորդագրություններ: - Պատասխանում ենք նամակներին: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: - Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել: |
Մասշտաբ, համամասնություն և քանակ Անհատներ և հարաբերություններ |
ՀՊՉ Կարողունակություններ Կ7 Կ7 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ9 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 7 |
Դասարան 2 |
Համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը։ |
Կոդ - (ՀՄԳ․ՍՐՔ․ԱՇԽ․1) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը տարբերակելու հմտություններ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Գտնել, նշել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը: | |
Բովանդակություն | |
Ճանաչել և նշել պարզ մուտքային սարքերը․ մկնիկ, խելափայտիկ (ջոյստիկ), ստեղնաշար, տեսախցիկ, խոսափող: Ճանաչել և նշել պարզ ելքային սարքերը․ բարձրախոս, մոնիտոր, տեսացրիչ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Մոդելներ մշակել և օգտագործել: Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Կառուցվածք և գործառույթ Համաշխարհայնացում |
ՀՊՉ Կարողունակություններ Կ4 Կ1 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ14 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 8 |
Դասարան 2 |
Հավաքում ենք տվյալներ |
Կոդ - (ՀՄԳ․ԱՄՏԾ․ՌԵՊ․2) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել նույն տվյալները տարբեր տեսողական ձևաչափերով հավաքելու և ներկայացնելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Թղթի վրա հավաքել մեզ շրջապատող աշխարհի մասին պարզ տվյալներ։ | |
Բովանդակություն | |
Ինչպես հավաքել տվյալներ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել: |
Օրինաչափություն Մասշտաբ, համամասնություն և քանակ |
ՀՊՉ Կարողունակություններ Կ7 Կ1 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ3 Տ15 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 9 |
Դասարան 2 |
Ալգորիթմներն առօրյա կյանքում |
Կոդ - (ՀՄԳ․ԱՄՏԾ․ՌԵՊ․3) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել հմտություններ՝ մասնատելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել հրամանների ճշգրիտ հաջորդականության միջոցով խնդիրը լուծելու համար: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Բաժանել գործողություններն ավելի պարզ գործողությունների: | |
Բովանդակություն | |
Ինչպես գործողությունները բաժանել պարզ քայլերի․ - պատրաստել սենդվիչ, - լվանալ ատամները, - պատկերել մարմին։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ Կ7 Կ7 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ9 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 10 |
Դասարան 2 |
Ալգորիթմի ներկայացման քայլաշարը։ |
Կոդ - (ՀՄԳ․ԱՄՏԾ․ԾՐԳ․1) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել հմտություններ՝ մոդելավորելու առօրյա գործընթացները, որևէ գործողություն կամ առաջադրանք ավարտին հասցնելու համար, ստեղծելու ալգորիթմներ (քայլ առ քայլ հրամանների խմբեր) և հետևելու դրանց: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Դրված նպատակին հասնելու համար պլանավորել հրամանների կարճ հաջորդականություն (քայլաշար): | |
Բովանդակություն | |
Ի՞նչ են քայլաշարերը։ Ինչպե՞ս ստեղծել պարզ կենցաղային գործերի քայլաշարեր։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Մասշտաբ, համամասնություն և քանակ |
ՀՊՉ Կարողունակություններ Կ7 Կ7 Կ7 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Տ5 Տ9 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 11 |
Դասարան 2 |
Քանի՞ քայլ կա մեկ քայլում |
Կոդ - (ՀՄԳ․ԱՄՏԾ․ԷՖԿ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել հմտություններ՝ մշակելու պլան, որը բովանդակում է դեպքերի հաջորդականությունը, նպատակը և ակնկալվող վերջնարդյունքները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Սահմանել ալգորիթմը՝ որպես որոշված քայլերի հաջորդականություն: - Առանց համակարգիչ օգտագործելու՝ անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել պարզ ալգորիթմներ որևէ գործողություն ավարտին հասցնելու նպատակով (օրինակ՝ բրդուճ պատրաստել, նախապատրաստվել դպրոցին, գրադարանից գիրք վերցնել): | |
Բովանդակություն | |
Պլանավորում ենք գործողություն՝ քայլ առ քայլ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Մոդելներ մշակել և օգտագործել: - Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 12 |
Դասարան 2 |
Պարզ պատկերներ խոսքերի ու թվերի փոխարեն |
Կոդ - (ՀՄԳ4․ԱՄՏԾ․ՄՍՄ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել հմտություններ՝ կազմակերպելու և տեսանելի ներկայացնելու հավաքված տվյալները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Ի՞նչ է տվյալը, ի՞նչ է տեղեկույթը, ինչպե՞ս կարող ենք դրանք ցույց տալ։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել: |
Օրինաչափություն |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 1 |
Դասարան 5 |
Ինչպե՞ս տարբերակել նորությունները և չսխալվել |
Կոդ - (ՀՄԳ9․ՀՄՀ․ԱՊ․1) Աղբյուր (SM) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Տալ այնպիսի գիտելիքներ, որով կարողանան նկարագրել տեղեկատվությունը հանրայնացնելու և այն գաղտնի ու ապահով պահելու վտանգներն ու առավելությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Էլեկտրոնային ապահովություն: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել: |
Անհատներ և հարաբերություններ |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 2 |
Դասարան 5 |
Ինչի՞ն, որտեղի՞ց և ե՞րբ հավատալ։ Ճշգրիտ և տեղին տեղեկատվություն |
Կոդ - (ՀՄԳ․ՀՄՀ․ԱԶԴ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել այնպիսի կարողություն, որ ստացվի համեմատել մարդկանց առօրյա գործունեության և մասնագիտական ուղիների վրա ազդող համակարգչային տեխնոլոգիաների վատ և լավ դրսևորումները։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Այնքան շատ բան կա աշխարհում: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Պատճառ և հետևանք |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 4 |
Դասարան 5 |
Աշխատում ենք թվային գործիքներով |
Կոդ - (ՀՄԳ9․ԹԳԾ․ՕԳՏ․1) Աղբյուր (AK) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Զարգացնել այնպիսի հմտություններ, որ hաշվողական արտիֆակտները/աշխատանքները բարելավելու նպատակով կարողանան կիրառել բազմատեսակ տեսանկյուններ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
Բովանդակություն | |
Տպում ենք տասը մատով: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Տվյալներ վերլուծել և մեկնաբանել: |
Օրինաչափություններ |
ՀՊՉ Կարողունակություններ Կ5 Կ2 Կ5 Կ2 Կ2 Կ7 |
ՀՊՉ Վերջնարդյունքներ Հ12 Հ14 Հ07 Հ46 Հ28 Հ29 Հ51 Հ25 |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 6 |
Դասարան 5 |
Համագործակցում ենք առցանց |
Կոդ - (ՀՄԳ9․ԹԳԾ․ՀԱՂ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել այնպիսի կարողություն, որ կարողանան փնտրել և ներառել թիմակիցների և օգտատերերի արձագանքը՝ օգտատերերի կարիքներին համապատասխան լուծումը կատարելագործելու համար։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Առցանց համագործակցություն. | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Անհատներ և հարաբերություններ |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 7 |
Դասարան 5 |
Մեծ խնդրի փոքր խնդիրները |
Կոդ - (ՀՄԳ9․ԹԳԾ․ՀԱՂ․2) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Զարգացնել հմտություններ, այնպիսին, որ համագործակցությամբ հաշվողական աշխատանքներ մշակելիս բաշխել առաջադրանքները և պահպանել նախագծի ժամանակացույցը։ | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Մեծ խնդի՞ր ես լուծում։ | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտություններ պլանավորել և իրականացնել: |
Պատճառ և հետևանք |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 8 |
Դասարան 5 |
Համակարգչի բաղադրիչները և դրանց նշանակությունը |
Կոդ - (ՀՄԳ9․ՍՐՔ․ԱՇԽ․2) Աղբյուր (BC) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Տալ գիտելիքներ և ձևավորել հմտություններ, որոնք կնպաստեն մոդելավորման կարողությունների ձեռքբերմանը, այնպիսին, որ առաջադրանքներ կատարելու նպատակով ինչպես են համակարգչային սարքը և ծրագիրը միասին աշխատում որպես միասնական համակարգ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Ժամանակակից համակարգչի բաղադրիչները․ մկնիկ, ստեղնաշար, ցուցասարք, հիմնական հիշողություն ROM, ժամանակավոր հիշողություն RAM, սնուցման սարք, վերամշակող միավոր CPU, տեսաքարտ, ձայնի քարտ, ցանցային փոխակերպիչ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Հարցեր տալ և խնդիրներ սահմանել: Մոդելներ մշակել և օգտագործել: |
Պատճառ և հետևանք |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 9 |
Դասարան 5 |
Ծրագրային ապահովման տեսակները |
Կոդ - (ՀՄԳ9․ՍՐՔ․ԱՇԽ․3) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Զարգացնել վերլուծելու կարողությունները, որոնք կօգնեն համեմատել ծրագրային հավելվածների, համակարգչային ծրագրերի և սարքերի շերտերի միջև աբստրակցիայի և փոխազդեցության մակարդակները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա 1. Ճանաչել և միմյանցից տարբերել տարատեսակ ծրագրային ապահովումները։ | |
Բովանդակություն | |
Համակարգչային ծրագրերի տեսակներ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն: 2. Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում: |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 10 |
Դասարան 5 |
Ալգորիթմական քայլերի ներկայացման ձևերը |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ՌԵՊ․1) Աղբյուր (AH) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Տալ գիտելիքներ բարդ խնդիրները ալգորիթմների միջոցով ներկայացնելու և լուծելու համար՝ կիրառելով բլոկ-սխեմաներ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. 1. Տրամաբանական փաստարկ բերել ալգորիթմի արդյունքը/ելքը կանխատեսելու նպատակով: 2. բարդ խնդիրը ներկայացնել պարզ քայլերի միջոցով, որոնք կկանխատեսեն առաջադրված խնդրի լուծումը | |
Բովանդակություն | |
Հետևել ալգորիթմի բլոկ սխեմային և համեմատել այն ծրագրի իրական ընթացքի հետ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Մոդելներ մշակել և օգտագործել: 2. Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն: - Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում: _ |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 12 |
Դասարան 5 |
Թվային աղյուսակներ։ Տարրական գործողություններ |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ՌԵՊ․8) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել այնպիսի հմտություններ և կարողություններ, որոնք կնպաստեն ստեղծել պատկերավոր տվյալներ՝ օգտագործելով ծրագրային գործիքներ՝ լավ հասկանալու իրական կյանքում հանդիպող երևույթները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Ստեղծել թվային աղյուսակներ - Իրականացնել պարզ հաշվարկներ թվային աղյուսակների ծրագրի օգնությամբ: | |
Բովանդակություն | |
Աղյուսակները և դրանց կիրառությունը տվյալների ներկայացման նպատակով: Պարզ հաշվարկներ աղյուսակներում: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել: |
Օրինաչափություն |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 13 |
Դասարան 5 |
Տվյալների տեսակները և դրանց աղբյուրները |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ՄՈԴ․3) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Տալ գիտելիքներ և ձևավորել կարողություններ այնպիսին, որ որևէ երևույթից կամ գործընթացից հավաքված տվյալների տարբեր տարրերի միջև հարաբերությունները ներկայացնելու նպատակով ստեղծել հաշվարկային մոդելներ: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. 1. Թվարկել տվյալների աղբյուրների տեսակներ, որոնք հանդիպում են իրական կյանքի իրավիճակներում: 2. Թվարկել տվյալներ պահպանելու մեխանիզմներ մեր առօրյա կյանքում: | |
Բովանդակություն | |
Տվյալների տեսակներ և աղբյուրներ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Հարցեր տալ և խնդիրներ սահմանել: 2. Մոդելներ մշակել և օգտագործել: 3. Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: 4. Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել: |
Օրինաչափություն |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 14 |
Դասարան 5 |
Աշխատում ենք թիմով |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ԾՐԳ․6) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Ձևավորել հմտություններ, որոնք կօգնեն փոփոխել, վերախմբավորել, խառնել կամ միավորել առկա ծրագրի հատվածներ՝ նոր սեփական աշխատանք ստեղծելու, որևէ նոր բան մշակելու կամ եղածին ավելի առաջադեմ առանձնահատկություններ ավելացնելու համար: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. | |
Բովանդակություն | |
Թիմային աշխատանք: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Հետազոտություններ պլանավորել և իրականացնել: |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 15 |
Դասարան 5 |
Ալգորիթմները առօրյա կյանքում |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ԾՐԳ․10) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Զարգացնել հմտություններ, որոնք կնպաստեն ստեղծել նախատիպեր, որոնք օգտագործում են ալգորիթմներ հաշվարկային խնդիրներ լուծելու համար՝ հիմնվելով աշակերտի նախնական գիտելիքների և անձնական հետաքրքրությունների վրա: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. 1. Սահմանել/բացատրել ալգորիթմի գաղափարը: 2. Թվարկել առօրյա գործողություններ, որոնց մեջ առկա են կանխորոշված քայլեր, որոնցով հասնում ենք ցանկալի արդյունքի: 3. Դասավորել այդ քայլերը ալգորիթմի տեսքով: | |
Բովանդակություն | |
Առօրյա գործողությունների ալգորիթմներ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն: 2. Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել: |
Համակարգ և մոդել |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր | |
Թեմա 17 |
Դասարան 5 |
Փոփոխականներ |
Կոդ - (ՀՄԳ9․ԱՄՏԾ․ԷՖԿ․3) Աղբյուր (AG) |
Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ | |
Զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն գնահատել տվյալների տարրերի կազմակերպման եղանակի և տվյալների պահպանման տեղի առավելություններն ու թերությունները: | |
Վերջնարդյունքներ | |
Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. 1. Բացատրել փոփոխականների գաղափարը: 2. Ստեղծել և օգտագործել փոփոխականներ ծրագիրը գործարկելու 3. ընթացքում տվյալներ պահպանելու համար: 4. Օգտագործել ֆայլեր տեքստային տվյալներ պահպանելու համար: | |
Բովանդակություն | |
Փոփոխականներն առօրյա կյանքի երևույթներում: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Մոդելներ մշակել և օգտագործել: 2. Տվյալներ վերլուծել և մեկնաբանել: 3. Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում: |
Օրինաչափություն Պատճառ և հետևանք Կայունություն և փոփոխություն |
ՀՊՉ Կարողունակություններ |
ՀՊՉ Վերջնարդյունքներ |
Միջառարկայական կապեր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: