ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
6 սեպտեմբերի 2022 թ. |
N 1485-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ․
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը․
1) Հրամանի հավելվածը լրացնել նոր 28․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«28․1 Շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվում այն չափման միջոցներին, որոնք արտադրվել են սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N 133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։»։
2) Հրամանի հավելվածի N Ձև 6-ում շեղակի նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինել «Նմուշ» բառով։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական: