Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2020-21.05.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2020
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2020
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

27 հոկտեմբերի 2020 թ.

ք. Երևան

թիվ 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ռազմազորահավաքային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 2-ի,

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օպերատիվ ծառայողական բնույթի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 3-ի,

 4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 4-ի,

5) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծածկագրային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 5-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանը:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Գնդապետ

Վ. Ղազարյան

 

 Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ազգային անվտանգության ծառայության հետ

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի 2020 թվականի

27 հոկտեմբերի թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

1

2

3

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպչական գործունեության, կապի հանգույցների և կառավարման կետերի տեղաբաշխումը բացահայտող ցանկացած տեսակի կապի և ծանուցումների կազմակերպման մասին

 հգ

2

ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական պաշտպանության կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկայում դրանց ներդրման մասին

գ

3

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, կազմակերպությունների և հիմնարկների քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների վիճակի, անձնակազմի պաշտպանության և ստորաբաժանումների գործունեության կայունացման մասին

հգ

4

Քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ անցկացվող կամ այլ ինժեներական միջոցառումների կապիտալ ներդրումների մասին

գ

5

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանողական շինությունների շինարարության մասին

գ

6

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման մասին

գ

7

Արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարման պահեստային կետ տեղափոխվող ոստիկանության ստորաբաժանման կարիքները հոգալու նպատակով կատարվող ծախսերի մասին

գ

8

Քաղաքացիական պաշտպանության և հասարակական կարգի պահպանման ծառայության տեղաբաշխման, ուժերի կազմի և միջոցների մասին՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ անցկացնելու դեպքում

գ

9

Քաղաքացիական պաշտպանության և հասարակական կարգի պահպանման ծառայության կազմակերպման ուղղությամբ անցկացվող միջոցառումների մասին

գ

10

Քաղաքացիական պաշտպանության հաստիքային կամ ցուցակային թվակազմի, անձնակազմի համալրվածության, հասարակական կարգի պահպանման ծառայության նյութատեխնիկական ապահովման մասին

գ

11

ՀՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության ոչ ռազմականացված /քաղաքացիական/ կազմավորումների նախապատրաստության և պատրաստականության վիճակի մասին

գ

12

Անհատական պաշտպանության միջոցների բաշխման, պաշտպանողական կառույցների զտիչ-օդափոխիչ սարքավորումների կամ դրանցով ապահովված լինելու առկայության և տեխնիկական վիճակի, ինչպես նաև ինդուկցիոն, գազազերծման, ապաակտիվացման միջոցների և ռադիոակտիվ ճառագայթման աստիճանի մասին

գ

13

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կամ ոստիկանության զորքերի ծառայողների տարահանման, ապակենտրոնացման մասին

գ

14

Հնարավոր ռադիոակտիվ կամ քիմիական վարակման գոտիներում գտնվող հատուկ կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների, կազմակերպությունների, կառույցների պաշտպանման ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող միջոցառումների մասին

գ

15

Քաղաքացիական պաշտպանության և դրան վերաբերող իրավիճակների պլանները բացահայտող

գ

16

Քաղաքացիական պաշտպանության շահերից ելնելով համակարգիչների և այլ հաշվողական սարքավորումներով աշխատանքների կատարման և օգտագործման մասին

գ

17

Քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և այլ զինավարժությունների մասին պլանային ու հաշվետու տվյալներ և քաղաքացիական պաշտպանության փորձնական զինավարժությունների մասին

գ

18

Բնակավայրերի և ոստիկանության վարչական շենքերի քողարկման ուղղությամբ տարվող և պլանավորվող միջոցառումների մասին

գ

19

Մթերքների, պաշարների և այլ տեսակի պարենային միջոցների զանգվածային ոչնչացման զենքի ազդեցությունից պահպանման, կազմակերպման վերաբերյալ

գ

20

Քաղաքացիական պաշտպանության պատրաստականության աստիճանի մասին

գ

  ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21

ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության հաստիքացուցակի և կառուցվածքի մասին

գ

22

ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունվող անձանց վերաբերյալ ստուգումների նյութեր

գ

23

ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային կամ հաստիքային թվաքանակի մասին, հաստիքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին, ոստիկանության պաշտոնների անվանացանկի մասին, բացառությամբ քաղաքացիական ծառայության անվանացանկով սահմանված հաստիքների

գ

24

Ծառայողների (աշխատողների) վերաբերյալ անձնական տվյալներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների անձնական գործեր

գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25

ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև վերջիններիս կառավարման տակ գտնվող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների քանակի ու ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ

գ

26

Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, բեռների տեղափոխման համար նախատեսված մեքենաների ուղեկցման կազմակերպման մասին

գ

27

Երկաթգծային, ավտոմոբիլային կամ ջրային տրանսպորտով զորքերի, հատուկ համակազմերի, հատուկ բեռների տեղափոխման մասին

Գ

28

Երկաթգծով մարդատար կամ բեռնատար գնացքների կազմի հետ հատուկ վագոնների շարժման ուղղության մասին

գ

29

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, զինմասերի կամ միավորումների բեռների տեղափոխման ծավալների մասին, ինչպես նաև երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտով պաշտպանական շինարարական աշխատանքների համար բեռների տեղափոխման ծավալների մասին

գ

 30

Ոստիկանության զինվորական բազաների և պահեստների երկաթուղային մերձատար ուղիների բնութագիրը կամ տեխնիկական հագեցվածությունը բացահայտող

գ

31

Հատուկ վագոնների շարժակազմերի առկայության, նրանց տեղաբաշխման, տեխնիկական վիճակի մասին

գ

32

ՀՀ ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում գաղտնիացվող կապի սարքավորումների առկայության կամ օգտագործման մասին, ինչպես նաև գաղտնիացված կապի հանգույցների ստեղծման կամ զարգացման մասին

հգ

33

/Սխեմաներով և նկարագրություններով, աշխարհագրական կոորդինատներ պարունակող/ գործող և պահեստային կապի հանգույցների, ինչպես նաև ռադիո-ռելեային օղակների մասին

գ

34

ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում ռադիոկապային կայանների քանակի մասին` նրանց տեխնիկական առանձնահատկությունների նշումով

գ

35

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ռադիոկայանների հաճախականության կամ ազդականչի /ազդակոչի/ բաշխման, օգտագործման վերաբերյալ

գ

36

ՀՀ ոստիկանության ուղիղ կապի ուղիների մասին

գ

37

ՀՀ ոստիկանության և հիմնարկների ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիո-հաճախականության և էլեկտրոմագնիսային համատեղելիության ապահովման ուղղությամբ, ռադիո և ռադիո-տեխնիկական հսկողության մասին

գ

38

Ռադիո և ռադիոտեխնիկական հսկողության կայանների /կետերի/ տեղաբաշխման աշխատանքի մեթոդների և տակտիկայի մասին

գ

39

Ռադիո և ռադիո-տեխնիկական հսկողության կայանների /կետերի/ փոխգործունեության հարցերի ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության մասին

գ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

40

Հատուկ օպերատիվ ծախսերի, հատկացումների և հաշվետվությունների մասին

հգ

41

Հատուկ կարևոր, հատուկ ռեժիմային և ռեժիմային օբյեկտների հետազոտության, նախագծման կամ շինարարության ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող աշխատանքների մասին

հգ

42

Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռք բերման, ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերի և տնտեսագիտական դասակարգման մասին

գ

43

ՀՀ ոստիկանության սպառազինության պատվերների ուղղությամբ արտադրական ծրագրերի և պատվերների կատարման մասին

գ

44

Ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների մասին

գ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

45

Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքի քանակի մասին /բացի այն օբյեկտներից, որտեղ պահվում են ուսումնական և սպորտային զենքեր/

հգ

46

Պետական կառավարման մարմինների և Կենտրոնական բանկի, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության իրականացման ու կազմակերպման կարգի մասին

գ

47

Զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկվող կազմակերպչական միջոցառումների կամ այլ հատուկ նշանակության պլաններով նախատեսված միջոցառումների ժամանակ հասարակական կարգի և անվտանգության ապահովման վերաբերյալ

գ

48

Զանգվածային անկարգությունների և զանգվածային միջոցառումների անցկացնելու, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների ընդհանուր ուժերի և միջոցների տեղաբաշխման, տեղադիրների /կամ միասնական տեղադիրների/ մասին

գ

49

Միասնական տեղաբաշխման համակարգում ոստիկանության ուժերի և միջոցների դասավորման մասին

գ

50

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, նրանց կիրառման պայմանների, ինչպես նաև տվյալներ նրանց քանակի մասին

գ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

51

Գիտական հետազոտությունների, պաշտպանական նշանակության օբյեկտների, նյութերի և սարքավորումների, հրդեհաանվտանգության, հրակայունության և այրվողականության մասին

գ

52

Պաշտպանական նշանակության օբյեկտների, ավտոմատիկ հրդեհային պաշտպանության համակարգի նախագծման, կառուցվածքի կամ տեղակայման մասին

գ

53

Պայթուցիկ նյութերի հրավառվող բաղադրության, ինչպես նաև նրանց մարման և մեկուսացման չափորոշիչների բնութագրերի որոշման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների մասին

գ

54

Հատուկ տեսակի զինամթերքների ստեղծման ուղղությամբ հետազոտությունների մասին

հգ

55

Ռենտգենյան, ինչպես նաև այլ մեթոդներով, կապված թափանցող կամ այլ ճառագայթումների օգտագործման /բացի պահպանման ազդանշանային միջոցներից/, սարքավորումների, օգտագործման մեթոդիկայի, տակտիկական կամ տեխնիկական բնութագրերի հետազոտության մասին

գ

56

Մարտական տեխնիկայի մշակման կամ փորձարկման, ինչպես նաև օպերատիվ-որոնողական գործունեության և հանցագործության դեմ պայքարում օգտագործվող տեխնիկական միջոցների /այդ թվում նաև պիրոտեխնիկական միջոցների/

գ

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՈՒՆՆԵՐ

57

ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայության աշխատակիցների կողմից հանցագործությունների կամ այլ փնտրվող անձանց բացահայտմանն օժանդակելու մասին

գ

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

58

Սպառազինման համար ընդունված նոր զենքի կամ ռազմամթերքի, արտադրական կամ կառուցվածքային թերությունների մասին

գ

59

Համակարգիչ և այլ տեղեկատվական մեքենայական կրիչներ մուտքագրված գաղտնի տեղեկությունների պահպանման համակարգը, հատուկ ծրագրերը, միջոցները և մեթոդները բացահայտող

գ

60

Զենքի, ռազմամթերքի, սպառազինման նմուշների և ինժեներական սպառազինման միջոցների հափշտակման կամ կորստի մասին

գ

61

ՀՀ ոստիկանությունում տարվող աշխատանքների պետական գաղտնիք լինելու և գաղտնիության ռեժիմի պահպանման կազմակերպման կամ փաստացի ապահովման մասին, ներգրավելով նաև այդ միջոցառումների առանձին հարցեր՝ հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի հետ առնչվելու թույլտվության կարգի համաձայնեցում, նշված տեղեկություններին առնչվելու համար ձևակերպման ենթակա ծառայողների /աշխատողների/ պաշտոնների անվանացուցակ, պահպանության տեխնիկական միջոցներ, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի պահպանության վիճակ /բացառությամբ արտագերատեսչական պահպանության օբյեկտների/, գաղտնի գործավարության վարման, ինչպես նաև վերոնշյալ աշխատանքներն իրականացնող մասնագետներին օտարերկրյա պետություն գործուղելու դեպքում համաձայնեցման գործընթաց:

գ

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի 2020 թվականի

27 հոկտեմբերի թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

Տեղեկություններ

Գաղտնիության աստիճանը

1

2

3

1

Զորահավաքային ծանուցման և վարման բացազատման վերաբերյալ (ընդհանրացված)

հգ

2

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին անձնակազմով, տեխնիկայով, նյութական և ֆինանսական միջոցներով, զինվորական փոխադրումներով ապահովելու կարգի և ժամկետների վերաբերյալ

հգ

3

Զորահավաքային միջոցառումների կամ հատուկ ծախսերի /ըստ համապատասխան հաշվարկների/ ֆինանսավորման մասին

հգ

4

ՀՀ ոստիկանության կազմավորումների մարտական կազմի կամ քանակի, դրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին

հգ

5

Զորահավաքային առաջադրանք ունեցող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների զորահավաքային պատրաստության վիճակի վերաբերյալ

հգ

6

Պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող հատուկ կարևորագույն օբյեկտների տեղաբաշխման մասին տեղեկություններ, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ դրանց պահպանության եղանակների վերաբերյալ

գ

7

ՀՀ ոստիկանության կազմավորումների և ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխման, իրական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի և սպառազինության թիվը բացահայտող

հգ

8

Զորահավաքային աշխատանքների բարելավման նպատակով ոստիկանությունում ռազմական տեխնիկայի արտադրության, ստեղծման և վերազինման վերաբերյալ

հգ

9

Կազմակերպվող զորահավաքի դեպքում ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարման վերաբերյալ

հգ

10

Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների տարեկան ամփոփ պլանավորման վերաբերյալ

հգ

11

Հնարավոր /կանխատեսելի/ իրադրությունում հակառակորդի հետ պատերազմի վարման մասին

հգ

12

ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների կառավարման կետերի առկայության, տեղաբաշխման պատրաստության աստիճանի և պաշտպանվածության վերաբերյալ

գ

13

Պետական նյութական պաշարների չափերի և տեղաբաշխման, ինչպես նաև սպառազինության, ռազմական գույքի և տեխնիկայի արտադրության բացազատման համար ստեղծվող զորահավաքային պաշարների առկայության մասին

հգ

14

Զորահավաքային կամ պետական մեկ տարվա և ավելի նյութական պաշարների կուտակման մասին /իրական քանակի արտահայտմամբ/, որոնք բացահայտում են պլանային և հաշվետու տվյալներ

գ

15

Խաղաղ և ռազմական դրության ժամանակաշրջաններում բոլոր տեսակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պահանջարկի կամ առկա քանակի վերաբերյալ

հգ

16

ՀՀ ոստիկանության ծառայողների և ոստիկանությունում կցագրված զինապարտների քանակի վերաբերյալ

գ

17

Ռազմական դրության ժամանակ ստեղծվող կազմավորումներում ոստիկանությունում ամրագրված պահեստային զինապարտների հետ ուսումնական հավաքների անցկացման վերաբերյալ

հգ

18

Ռազմական դրության ժամանակ ոստիկանությունում կազմավորումների համար անձեռնմխելի պաշարների պահեստների տեղանքի մասին

հգ

19

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ռազմական նշանակություն ունեցող ավտոմեքենաների և երկաթուղային ճանապարհների օգտագործման վերաբերյալ

հգ

20

Սպառազինության և բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի տարեկան և հեռանկարային պատվերների մատակարարման մասին

հգ

21

Կազմակերպություններում զինվորական ներկայացուցիչների առկայության մասին

հգ

22

Ռազմական դրության ժամանակ ռադիոէլեկտրոնային սարքերի պլանավորման և օգտագործման, ինչպես նաև ռադիոճառագայթային զենքից ինքնանշանառման և ճնշման պաշտպանման մասին

հգ

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի 2020 թվականի

27 հոկտեմբերի թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

1

2

3

1

ՀՀ ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ուժերը, աշխատանքի կազմակերպման համակարգը, միջոցները, մեթոդները և ծրագրերը բացահայտող

հգ

2

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հաստիքային գաղտնի աշխատակիցների, այդ ստորաբաժանումների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, ինչպես նաև աջակցող անձանց մասին

հգ

3

 Օպերատիվ-հետախուզական գործունեության վիճակի, արդյունքների և այդ գործունեության ֆինանսավորման կարգի մասին

հգ

4

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց տեղաբաշխման և քանակի մասին

հգ

5

Գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հետ հանդիպումների կոնկրետ վայրերի, նրանց անձնական և աշխատանքային գործերի, այդ թվում` արխիվային պահպանության գործերի, հետախուզական, օպերատիվ մշակման և օպերատիվ ստուգման գործերի գտնվելու վայրերի և քանակի մասին

հգ

6

Համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ հաշվառման գործերով անցնող անձանց /վիճակագրական, քարտային, այբբենական, մատյանային և այլն/ մասին

հգ

7

Օպերատիվ փնտրողական վարչության տեղակայումն ու գործունեությունը բացահայտող այլ տվյալների մասին

հգ

8

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում և հիմնարկներում առկա զենքի և զինամթերքի քանակի ու նշանակության մասին

գ

9

ՀՀ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ կիրառվող հատուկ տեխնիկական միջոցների, հատուկ միջոցների պահման վայրերի, դրանց մարտավարատեխնիկական տվյալների, օգտագործման կոնկրետ փաստերի, ռադիոակտիվ նյութերի և գիտական մեթոդների մասին

հգ

10

Օդանավերի հափշտակման, դիվերսիայի նախազգուշացման կամ կանխարգելման ուղղությամբ ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մարմինների, պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ստորաբաժանումների ուժերի և միջոցների համագործակցության մասին

գ

11

Կոնկրետ օպերատիվ-որոնողական միջոցառումների անցկացման տեղի կամ ժամկետների մասին

գ

12

ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացվող հատուկ միջոցառումների անցկացման և արդյունքների մասին

հգ

13

Հատուկ կարևոր օբյեկտների տեղաբաշխումն ու արտադրության բնույթը բացահայտող, ինչպես նաև դրանցում կատարված իրավախախտումների մասին

հգ

14

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Կազմակերպության անդամ երկրների Ազգային Կենտրոնական Բյուրոներից ստացվող օպերատիվ հետախուզական բնույթի տեղեկություններ անձանց և Ինտերպոլի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ

գ

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի 2020 թվականի

27 հոկտեմբերի թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

1

2

3

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1

Ոստիկանության զորքերի կիրառման և օպերատիվ ծրագրերը բացահայտող, մարտական ղեկավարման փաստաթղթերը, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը

հգ

2

Ոստիկանության զորքերի զարգացման թիվը բացահայտող, մարտական կազմը կամ քանակը և նրանց մարտական պատրաստականությունը

հգ

3

Ոստիկանության զորքերի պատրաստականության օպերատիվ /մարտական/ վիճակը բացահայտող, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը

հգ

4

Ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը բացահայտող, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, սպառազինությունը և թվաքանակը

հգ

5

Ռազմական դրության ժամանակ զորքերի կիրառման օպերատիվ պլանները բացահայտող, ինչպես նաև նրանց գործողությունների շրջանակը

հգ

6

Արտակարգ իրավիճակների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի գործողությունների վերաբերյալ

 գ

7

Ոստիկանության զորքերի ծառայողամարտական գործունեության և վիճակի վերաբերյալ

գ

 8

Ոստիկանության զորքերի կողմից պահպանվող պաշտպանական բնագավառի կազմակերպությունների, արդյունաբերական կազմակերպությունների տեղակայման վայրի վերաբերյալ

հգ

 9

Ռազմական բեռների ուղեկցման ձևերի և մեթոդների վերաբերյալ

գ

 10

Մարտական խնդիրների կատարման ժամանակ ոստիկանության զորքերի և այլ գերատեսչությունների հետ համագործակցության կազմակերպման վերաբերյալ

գ

 11

Հասարակական կարգի պահպանության ժամանակ ոստիկանության զորքերի զորամասերի ներգրավման վերաբերյալ

գ

 12

Ոստիկանության զորքերի զարգացման հեռանկարային կամ տարեկան պլանները, այդ հարցերի վերաբերյալ զեկուցագրերը` նշելով անձնակազմի մարտական կազմը, հաստիքային քանակությունը և հիմնական սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակը

հգ

13

Նույնն` առանց անձնակազմի մարտական կազմը և հաստիքային քանակությունը նշելու

 գ

ՏԵՂԵԿՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14

ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ` ըստ հաստիքների կամ ցուցակի

 գ

15

Սպաների, ենթասպաների անձնական տվյալներ, նաև անձնական գործեր

 գ

16

Պատմական տեղեկամատյաններում տեղ գտած ընդհանրացված տվյալներ

 գ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 17

Ռազմական տեխնիկայի և սպառազինության առկայության և կիրառման վերաբերյալ

 գ

 18

Տրանսպորտային միջոցների տեսակի և քանակի վերաբերյալ

 գ

 19

Բժշկական ծառայության ապահովման, բուժման ցանցի և անկողնային թվաքանակի վերաբերյալ

 գ

 ՏԵՂԵԿՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 20

Կապի բոլոր տեսակների կազմակերպման, ապահովման մասին /այդ թվում պլաններ/, որոնցում նշվում են զորամասերը, կառավարման կետերն իրական պայմանական անվանումներով և տեղաբաշխման վայրով

 հգ

 21

Կապի գործող հանգույցների և կաբելային օղակների վերաբերյալ

 հգ

 22

Հաշվետու տեղեկություններ կապի վիճակի վերաբերյալ

 գ

 23

Ռադիոտվյալների /ռադիոցանցի և ռադիոուղղությունների/ մասին` նշելով շտաբների, զորամասերի իրական անվանումները

 գ

 24

Լուծման ենթակա ծրագրերի կամ խնդիրների ցանցը, ինչպես նաև ծրագրային ապահովման կառուցվածքը

 հգ

25

Տվյալների փոխանցման համակարգում օգտագործվող սարքավորումների, հաճախականությունների և կառուցվածքի վերաբերյալ

 գ

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 26

Զորամասերի մարտական պատրաստության վիճակի վերաբերյալ /ընդհանրացված/

 գ

 27

Պլանային կամ հաշվետու տվյալներ հրամանատարաշտաբային զորավարժությունների և շտաբային մարզումների մասին

 գ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 28

ՀՀ ոստիկանության զորքերի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվներ

 գ

 29

ՀՀ ոստիկանության զորքերի համակարգի առանձին ծառայությունների և զորամասերի նախահաշիվներ

 գ

 30

Տեղեկություններ և հայտեր ՀՀ ոստիկանության զորքերի պահպանման ծախսերի առանձին հոդվածների գծով դրամական միջոցների բաշխման, հատկացման և ծախսերի վերաբերյալ

 գ

 31

Տարեկան ամփոփ տեղեկություններ և հաշվետվություններ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման-վերստուգման կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ

 գ

 ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 32

Ռազմական բնագավառին վերաբերող պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ու անցկացվող աշխատանքների գաղտնիության ռեժիմի կազմակերպման ապահովման վերաբերյալ

 գ

 33

Գաղտնի տեղեկությունների հրապարակման, գաղտնի փաստաթղթերի և արտադրանքի կորստի մասին

 գ

 34

Հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի կատարման թույլտվություն ունեցող անձանց թվաքանակի վերաբերյալ

 գ

35

Կատարվող աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանման, գաղտնիության ռեժիմի ապահովման առանձին հարցերի վերաբերյալ, հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի կատարման թույլտվության համաձայնեցման կարգը, այն պաշտոնների անվանացանկը, որոնց համար ձևակերպվում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների և փաստաթղթերի կատարման թույլտվությունը, վարման կարգը

 գ

 36

Տեղագրական, աշխարհագրական և այլ քարտեզների, պլանների, այլ նյութերի վերաբերյալ, որոնք թույլ են տալիս բացահայտելու նրանց նշանակությունը և հատուկ կարևորության օբյեկտների տեղակայման վայրը

 գ

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի 2020 թվականի

27 հոկտեմբերի թիվ 11-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՈՒՆՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն

Գաղտնիության աստիճաններ

 1

 2

 3

ԾԱԾԿԱԳՐԵՐ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

1

1.1

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթեր.

ուսումնական նպատակներով օգտագործվող առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթեր

 հգ

 գ

2
2.1

2.2
2.3

Ծածկագրային սարքավորումների ծածկագրման բլոկներ
ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները,
ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ չպարունակող ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները
ծածկագրման բլոկները առանց ծածկագրային տվյալների

 հգ
 հգ

 գ
 գ

3

Ծածկագրային սարքավորումներն, առանց ծածկագրման բլոկների

 գ

4

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի տեղեկատվությունները

 գ

5

Ավտոնոմ հատուկ պաշտպանության հանգույցների վերաբերյալ տեղեկատվություն

 գ

6

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի երկարաժամկետ բաղադրիչները /բաղադրամասերը/

 գ

7



7.1

Ծածկագրերի նկարագիրը կամ դրանց օգտագործման կանոնները, ինչպես նաև ծածկագրող տարրեր կամ դրանց ստացման մասին տեղեկություններ պարունակող ծածկագրերի մշակման կամ դրանց պատրաստման եղանակները բացահայտող տեխնիկական փաստաթղթերը.
ծածկագրող տարրեր կամ նրանց ստացման մասին տեղեկություններ չպարունակող նույն փաստաթղթերը

 հգ



 գ

8


8.1

8.2

Ծածկագրման բլոկների կրիպտոսխեմաների վերականգնման տեղեկատվություններ պարունակող ծածկագրային սարքավորումների փաստաթղթերը.
սույն հավելվածի 8-րդ կետում նշված տեղեկությունները չպարունակող նույն փաստաթղթերը,
առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների փաստաթղթերը

 հգ


 գ

 գ

9


9.1

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի օգտագործման կանոնները, նրանց մշակման կամ պատրաստման տեխնիկական փաստաթղթերը
առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի մշակման եղանակների հրահանգները

 գ


 գ

10

Վթարային ծածկագրային և կապի վերականգնման համակարգերի ծածկագրերի օգտագործման կանոնները և հրահանգները

 գ

11


11.1

11.2

Ծածկագրային սարքավորումների բանալիավոր փաստաթղթերը կամ միջոցները, որոնք նախատեսված են օգտագործել հույժ գաղտնի տեղեկատվության մշակման համար.
գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված սույն հավելվածի 11 կետում նշված փաստաթղթերը,
ոչ գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված սույն հավելվածի 11 կետում նշված փաստաթղթերը

 հկ


 հգ

 գ

12

12.1

Բանալիավոր տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների հանգույցները և առանձին մասերը.
առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրային սարքավորումների 12 կետում նշված հանգույցներ

 հգ

 գ

13

Ծածկագրային սարքավորումների ստուգողական բանալիավոր տեղ

 գ

14


14.1

Գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի բանալիավոր միջոցները.
ոչ գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված սույն հավելվածի 14 կետում նշված միջոցները

 հգ


 գ

15

Գաղտնագրերի քողարկման կարգը /կառուցվածքը/

 գ

16




16.1

Ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, տեխնիկական և բանալիավոր փաստաթղթերի կորստին, դրանց բացահայտմանը կամ անվարարկման կասկածների դեպքերին վերաբերող, ինչպես նաև օգտագործման կանոնների կամ հրահանգների խախտման դեպքերում, ծածկագրերը բացահայտող տեղեկատվություններ.
ծածկագրերը չբացահայտող սույն հավելվածի 16 կետում նշված տեղեկատվություններ

 հգ




 գ

17

 Ծածկագրային սարքավորումների կառուցվածքը, ինչը հնարավորություն է տալիս որոշել տվյալ սարքավորումը և դրա տեխնիկական փաստաթղթերը

 գ

18

18.1

ՀՀ ոստիկանության կենտրոնական ծածկագրային ծառայությունում առկա, սպառված և հայտագրված ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունները.
առանձին ծածկագրային ծառայության` սույն հավելվածի 18 կետում նշված տեղեկատվությունները

 հգ

 գ

19

Ծածկագրերի պահպանության համար նախատեսված մետաղյա և չհրկիզվող պահարանների, զետեղարանների հատուկ պաշտպանվածություն ունեցող գաղտնագրային փականները և նրանց բանալիները

 գ

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

20

Ծածկագրային աշխատանքների վիճակի ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, բանալիավոր փաստաթղթերի և միջոցների, ինչպես նաև գործող ծածկագրերի ընդհանրացված տեղեկատվությունները

 հգ

21

Ծածկագրային, գաղտնագրային կապի վիճակը բացահայտող տեղեկատվություններ

 հգ

22

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակը բացահայտող տեղեկատվություններ

 գ

23


23.1

Գործող ծածկագրերում, ծածկագրային սարքավորումների կրիպտոսխեմաներում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տեղեկատվությունները
առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումներում կամ գործող ծածկագրերում ծածկագրող բլոկների կրիպտոսխեմաների կապ չունեցող սույն հավելվածի 23 կետում նշված տեղեկատվությունները

 հգ


 գ

24

Ծածկագրերի դերի, նրանց գործունեության մեջ դնելու և հանելու վերաբերյալ տեղեկատվությունները

 գ

25

Ծածկագրային սարքավորումների տակտիկա-տեխնիկական բնութագրման վերաբերյալ տեղեկատվությունները

 գ

26


26.1

 Ծածկագրային կապի կազմակերպման վարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև նրա անվտանգությունը ապահովող ղեկավար փաստաթղթերը /հրահանգները, դրույթները, ձեռնարկները/.
նույն փաստաթղթերը առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

 հգ


 գ

27



27.1

Ծածկագրային կապի կազմակերպման, վարման և անվտանգության ապահովման այն ղեկավար փաստաթղթերը /հրամաններ, կոլեգիայի որոշումներ, դրույթներ, ամփոփումներ և այլն/, որոնք չեն պարունակում 21 կետում նշված տեղեկատվությունները.
նույն ղեկավար փաստաթղթերը առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

 գ



 գ

28

Ծածկագրային ծառայությունների իրական, պայմանական անվանումները, դրանց տեղաբաշխման կետերը, ինչպես նաև այդ ծառայություններում կատարվող ծածկագրերի հաշվառման և ծածկագրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունները

 հգ

29

Ծածկագրային սարքավորումներին կամ դրանց օժանդակ տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջների և հատուկ պաշտպանվածության նորմերի վերաբերյալ տեղեկատվությունները

 հգ

30

Գաղտնի տեղեկությունների արտահոսքից պաշտպանված տեխնիկական միջոցների կամ նրանց պաշտպանվածության կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունները

 գ

31

 Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների, ինչպես նաև նրանց փաթեթավորման տարրերի վերաբերյալ տեղեկությունները

 գ

32

Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների բացման կարգը բացահայտող տեղեկությունները

 գ

33

 Գոյություն ունեցող ծածկագրային սարքավորումների ոչ կրիպտոգրաֆիկ բնութագրում մտցվող գյուտարարությունների կամ ռացիոնալ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունները

 գ

34


34.1

Ծածկագրային սարքավորումների առանձին հանգույցների և բլոկների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրային կամ ֆոտոգծագրային նկարագրերը.
ծածկագրային սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները չբացահայտող կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրական կամ ֆոտոգծագրական նկարագրերը

 հգ


 գ

35

Արդյունաբերությունում պատվիրած ծածկագրային սարքավորումների պատվիրատուի մասին տեղեկատվությունները

 գ

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

36


36.1

Ծածկագրային ծառայությունների ծածկագրային կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակի ուսումնասիրման տեղեկատվությունները.
հատուկ կապի կազմակերպման, նրա անվտանգության ապահովման ժամանակ տեղ գտած թերություններ և ծածկագրերի օգտագործման կանոնների խախտումներ չպարունակող 37 կետում նշված տեղեկատվությունները

 հգ


 գ

37

Ծածկագրային ծառայությունների գործունեության կազմակերպման /այդ թվում նաև նրանց բացման և գործունեության դադարեցման/ հարցերին վերաբերող տեղեկատվությունները

 գ

38

Ծածկագրային ծառայության ծառայողների վերաբերյալ տեղեկությունները

 գ

39


39.1

Ծածկագրերի տեսակների և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը բացահայտող հսկողական, տեսչական աշխատանքների ընդհանրացված տեղեկությունները.
ծածկագրերի տեսակները և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը չբացահայտող 40 կետում նշված տեղեկատվությունները

 հգ

 գ

40

Հատուկ կարգավիճակ ունեցող վայրերում տեղակայված ծածկագրային ծառայությունների, տեղակայման վայրը և հատուկ կապի անվտանգության վիճակի վերաբերյալ տեղեկությունները

 հգ

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2024, թիվ 3-Ն 21.05.2024, թիվ 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան