ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2020 թ. |
N 155-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 1 Հավելվածի,
2) լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը՝ համաձայն N 2 Հավելվածի:
2. Սահմանել, որ լրատվական գործունեություն իրականացնող անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտում առկա տեղեկությունների ցանկացած փոփոխության դեպքում ներկայացվում է նոր հայտ, ընդ որում, նոր հայտի համաձայն հասանելիություն տրամադրելու պահից դադարում է նախորդ հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Հավելված N 1 արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 29-ի N 155-Ն հրամանի |
ՀԱՅՏ
Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը |
1. Լրատվության միջոցի անվանումը |
||
2. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը |
||
3. Իրավաբանական անձի կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի՝ |
3.1. Պետական գրանցման/հաշվառման համարը |
|
3.2. Գտնվելու վայրի հասցե |
||
4. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն |
||
5. Իրավաբանական անձի աշխատակցի տվյալները, որին տրամադրվելու է հասանելիությունը |
5.1. Անունը |
|
5.2. Ազգանունը |
||
5.3. Նույնականացման քարտի համարը |
||
5.4. Էլեկտրոնային փոստի հասցեն |
Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարս, հավաստում եմ, որ.
• Սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց,
• Սույն հայտի 5-րդ կետում նշված անձը հանդիսանում է հայտը ներկայացնող լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակից:
Կից ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը և իրավաբանական անձի աշխատակից լինելը հավաստող տեղեկանքը:
Հեռախոսահամար |
|
Անուն, Ազգանուն |
|
Ստորագրություն |
“______” _____________ 20 թ.
Հավելված N 2 արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 29-ի N 155-Ն հրամանի |
ՀԱՅՏ
Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը |
1. Լրատվության միջոցի անվանումը |
||
2. Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ՝ |
2.1. Անունը |
|
2.2. Ազգանունը |
||
2.3. Հաշվառման հասցեն |
||
2.4. Պետական հաշվառման համարը |
||
2.5. Գործունեության իրականացման հասցեն |
||
2.6. Նույնականացման քարտի համարը |
||
2.7. Էլեկտրոնային փոստի հասցեն |
||
3. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն |
Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերս, հավաստում եմ, որ սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց:
Կից՝ ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի նույնականացման քարտի պատճենը:
Հեռախոսահամար |
|
Անուն, Ազգանուն |
|
Ստորագրություն |
“______” _____________ 20 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|