«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1609-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) միավորել լեռնատեխնիկական հսկողության և քիմիական հսկողության բաժինները և ստեղծել լեռնաքիմիական տեխնիկական հսկողության բաժին.
բ) միավորել էլեկտրամեխանիկական և գազասարքավորումների հսկողության ու վառելիքի օբյեկտների և տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման հսկողության բաժիններն ու ստեղծել գազասարքավորումների և վառելիքի կառույցների տեխնիկական հսկողության բաժին.
գ) միավորել Շիրակի մարզային տեխնիկական հսկողության, Սյունիքի մարզային տեխնիկական հսկողության, Լոռու և Տավուշի միջմարզային տեխնիկական հսկողության ու Գեղարքունիքի մարզային տեխնիկական հսկողության բաժինները և ստեղծել միջմարզային տեխնիկական հսկողության բաժին.
դ) կաթսայատեղակայանքների և ամբարձիչ սարքավորումների հսկողության բաժինը վերանվանել կաթսայատեղակայանքների և ամբարձիչ կառույցների տեխնիկական հսկողության բաժին.
ե) տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժինը վերանվանել նորմատիվ ակտերի մշակման և տեղեկատվական բաժին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության (Հայլեռտեխհսկողություն) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Նորմատիվ ակտերի մշակման և տեղեկատվական բաժին
Լեռնաքիմիական տեխնիկական հսկողության բաժին
Գազասարքավորումների և վառելիքի կառույցների տեխնիկական հսկողության բաժին
Կաթսայատեղակայանքների և ամբարձիչ կառույցների տեխնիկական հսկողության բաժին
Միջմարզային տեխնիկական հսկողության բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |