ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2020 թ. |
N 172-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականում նախատեսել նոր՝ տասներկուերորդ բաժին:
2. Տասներկուերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|