ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 13-Ն
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 9-րդ հոդվածի 3-րդ ու 13-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ավագանու որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող` Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի և դրա պահպանական գոտու 8.16 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` որպես պետական սեփականություն, և դրա վրա գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հաշվեկշռում չհաշվառված, պետական սեփականություն հանդիսացող և պատմամշակութային նշանակություն ունեցող՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող 10293.1 դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 2 հավելվածի, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վրա գտնվող, համայնքի հաշվեկշռում չհաշվառված` պետական սեփականություն հանդիսացող և պատմամշակութային նշանակություն չունեցող՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող 5273.1 դրամ արժողությամբ շինությունները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 3 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 568-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-3-րդ և 6-8-րդ կետերում «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» բառերը փոխարինել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» բառերով.
2) 3-րդ կետում «92248.0 դրամ» և «279894.0 դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «76379.0 դրամ» և «295763.0 դրամ» բառերով.
3) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, ինչպես նաև հայոց ազգագրությանը և ազատագրական պայքարի պատմությանն առնչվող թանգարանային նշանակություն ունեցող առարկաների ու հավաքածուների հայտնաբերումը, հաշվառումը, հանրահռչակումը, ազատագրական պայքարի պատմությունը հավերժացնող Սարդարապատի և Մուսա լեռան հերոսամարտերի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների` օրենքով սահմանված կարգով պահպանությունն ու օգտագործումը:
5. Թույլատրել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել իր ստեղծման նպատակին համապատասխանող և ծառայող ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.
2) կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում.
3) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
4) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
5) հուշանվերների, տնայնագործական, պաշտամունքային և կրոնական նշանակության արտադրատեսակների մանրածախ առևտուր.
6) հրատարակչական գործ:»:
5. Ստեղծել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղ:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշումից բխող այլ ծախսերն իրականացնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ uույն որոշումից բխող համապատաuխան փոփոխությունների կատարումը:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. հունվարի 18 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 13-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի |
Կադաստրային |
Քա-նակը |
Մակերեսը(քառ. մ) |
Գումարը(դրամ) |
1. |
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (երկհարկանի թանգարան) |
հատ |
6.210.166 |
1 |
96.2 |
6.210.166 |
2. |
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան (հարիսատուն, թանգարան) |
հատ |
3.976.897 |
1 |
159.7 |
3.976.897 |
3. |
Պարիսպ |
հատ |
106.060 |
1 |
25.4 |
106.060 |
Ընդամենը |
3 |
10.293.123 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 13-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Կադաստրային արժեքը |
Քա-նակը |
Մակերեսը (քառ. մ) |
Գումարը(դրամ) |
1. |
Տաղավար |
հատ |
36.631 |
1 |
77.2 |
36.631 |
2. |
Պոմպակայան |
հատ |
100.396 |
1 |
7.5 |
100.396 |
3. |
Պոմպակայան |
հատ |
189.522 |
1 |
11.3 |
189.522 |
4. |
Պոմպակայան |
հատ |
148.545 |
1 |
9.2 |
148.545 |
5. |
Էլեկտրական ենթակայան |
հատ |
852.339 |
1 |
22.1 |
852.339 |
6. |
Ջրավազան |
հատ |
207.902 |
2 |
27.0 |
415.804 |
7. |
Ջրավազան` շատրվանով |
հատ |
2.169.414 |
1 |
200.0 |
2.169.414 |
8. |
Պահեստ (կիսաքանդ) |
հատ |
450.756 |
1 |
23.8 |
450.756 |
9. |
Պահեստ |
հատ |
405.680 |
1 |
20.5 |
405.680 |
10. |
Զուգարան |
հատ |
504.027 |
1 |
24.6 |
504.027 |
Ընդամենը |
11 |
5.273.114 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |