ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 սեպտեմբերի 2019 թ. քաղ. Երևան |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանով հաստատված հավելվածի 4.3-րդ կետի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով, 6-րդ սյունակի «30 000» թիվը փոխարինել «40 000» թվով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. ՀՀ պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ. 100. 1919-2019. HISTORY MUSEUM OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1998. ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ. GEVORG EMIN» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Կապի տարածաշրջանային համագործակցություն. Թանգարաններ. ՀՀ պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ. 100. 1919-2019. HISTORY MUSEUM OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1998. ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ. GEVORG EMIN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 3-ի թիվ 09-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. սեպտեմբերի 3-ի թիվ 09-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|