ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 փետրվարի 2005 թվականի N 9-Ա
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատ քաղաքի տարածքում 30-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 14.09.2004 թ. թիվ 21-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերությունը ճանաչել Արտաշատ քաղաքի տարածքում 30-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
|
Գ. Ամալյան |