ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2006 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և կազմակերպություններին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
ա) ցանկի 1-ին կետում «20» թիվը փոխարինել «22» թվով.
բ) ցանկի 7-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
գ) ցանկի 10-րդ կետում «8» թիվը փոխարինել «5» թվով.
դ) ցանկի 55-րդ կետում «4» թիվը փոխարինել «2» թվով.
ե) ցանկը լրացնել նոր` 64-րդ և 65-րդ կետերով.
«64. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ 1 օրինակ
65. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 2 օրինակ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|