ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 փետրվարի 2019 թ. |
N 121-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՎ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 112/9 եզրակացությունը`
Հրամայում եմ
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի սահմանային 35 տեղով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:
Ա. Հարությունյան