«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2013 թ. |
N 218-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 188-Ն ԵՎ N 191-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի օգոստոսի 23-ի «Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը հաստատելու մասին» N 188-Ն և «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը հաստատելու մասին» N 191-Ն հրամանները։
Ս. Կարապետյան |