«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 հուլիսի 2017 թ. ք. Երևան |
N 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված Հայաստանի Հանրապետության N 220-Ն հրամանի |
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի բնակության վայրը |
Ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է տեղեկատվությունը |
Տարի |
Ամիս |
Եռամսյակ |
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||
1. Պարտապանի գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
2. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները (դրամ) |
3. Հարկային պարտավորությունները (դրամ) | ||||||||
4. Ակցիզային հարկ |
5. Ավելացված արժեքի հարկ | |||||||||
6. Ընդամենը |
||||||||||
7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները |
8. Հարկերի և (կամ) վճարների պարտավորություններ (դրամ) | |||||||||
9. Ընդամենը |
Տեղեկությունը ներկայացնող սնանկության գործով կառավարիչ` ___________________________ Ստորագրությունը |
(ձևը լրաց. 14.11.17 N 400-Ն)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
1. Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:
2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար: Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների) գծով հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներում:
3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին:
4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:
6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները՝ 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:
7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:
8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում՝ պարտավորությունների համապատասխան գումարները:
9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում է 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:
(հավելվածը լրաց. 14.11.17 N 400-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2020, N 971-Ն | 01.01.2021, N 220-Ն | |
13.06.2019, N 389-Ն | 01.10.2019, N 220-Ն | |
14.11.2017, N 400-Ն | 01.01.2018, N 220-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|