«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12116273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2016 թ. |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի և այլ արխիվային փաստաթղթերի պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Լոքյան
Հավելված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2016 թվականի հուլիսի 28-ի N 09-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաև փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.
2) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.
ա. ջերմության և խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,
բ. կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը, կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրսբերման կանխումը.
3) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք:
3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` համաձայն պահպանության ժամկետների:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու` օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից` փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում:
6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով:
7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին: Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ` անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար:
8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված:
9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա` թղթապանակներով կամ տուփերով:
10. Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն:
11. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման` այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով:
12. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում` նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպես նաև արագացված որոնման սկզբունքով:
13. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են`
1) գաղտնի.
2) հազվագյուտ.
3) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա).
4) կենսաբանական վնասատուներով վարակված.
5) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:
14. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալը և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (ձև N 1)` թերթերի քանակային ստուգմամբ:
15. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանությունը որոշելու, վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգում:
16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում`
1) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.
2) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը:
17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է`
1) ամենամյա` հազվագյուտ փաստաթղթերի.
2) 10 տարին մեկ անգամ` թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.
3) 5 տարին մեկ անգամ` աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի:
18. Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա` հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ:
19. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո` ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա:
20. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:
21. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ
22. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում` սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան:
23. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
25. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա:
26. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում է պետական արխիվի տնօրենի հրամանով` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:
27. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով:
28. Փաստաթղթերի` պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից:
5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
29. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա:
30. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա:
31. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով:
32. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը: Ըստ անհրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում:
Ձև N 1
________________________________
(արխիվի անունը)
ԱՐԽԻՎԱՊԱՀՈՑԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԴՈՒՐՍ ՏՐՄԱՆ
ՄԱՏՅԱՆ
Սկսված է________________
Ավարտված է ____________________
Չափս՝ Ա4 (210x297)
NN |
Դուրս տրման թվագրումը |
Ֆոնդ N |
Ցուցակ N |
Գործ N |
Ում է տրված |
Ստացողի ստորագրությունը |
Գործերը հետ ընդունողի ստո- |
Ծանոթու- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
Չափս՝ Ա4 (210x297) |
Ձև N 2
_________________
(արխիվի անունը)
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ N
___________________________________N _________
(ֆոնդի անունը)
ՖՈՆԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ
Ստուգումն անցկացրել է ________________________________________________________________
(ստուգման թվագրումը, պաշտոնը, ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը) |
Փաստաթղթերի առկայությունը | ||||||||||
Ցուցակների համարները |
Ցուցակում հաշվված գործերի քանակը |
Չհայտնաբերված գործերի համարները |
Ամփոփագրում NN |
Ամփոփագրում չարտացոլված, բաց թողնված գործերի NN |
Տվյալ ֆոնդում սխալ տեղադրված գործերի շիֆրերը |
Ժամանակավոր օգտագործման տրված գործերի համարները |
Առկա (մշակված) գործերի քանակը |
Չմշակված գործերի ժամանակավոր նիշերը | ||
Չհաշվառված |
Չթվարկված, սակայն ծավալի մեջ հաշվառված |
Չհաշվառված |
Չթվարկված, սակայն ծավալի մեջ հաշվառված | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Փաստաթղթերի վիճակը | ||||||
Գործերի NN, որոնք ենթակա են |
Վնասված, վերականգնման ոչ ենթակա գործերի համարները |
Ծանոթություն | ||||
Ախտահանման |
Միջատազերծման |
Վերականգնման |
Կազմապատման կամ կարի |
Խամրած տեքստերի վերականգնման | ||
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Ընդամենը ___________________________________________________________________ գործ
(թվերով և տառերով)
___________________ |
________________ | ________________ |
Աշխատողի պաշտոնը |
Ստորագրություն |
Ստորագրության վերծանում |
ՙ______՚________________20 թ.
Ձև N 3
________________ |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
(արխիվի անունը) |
Ա Կ Տ |
Ղեկավար, տնօրեն (վարիչ) |
____________N _________ (թվագրում) |
Ստորագրություն Ստորագրության վերծանում
Թվագրում |
Գործերի առկայության ու ֆիզիկական
վիճակի ստուգման մասին
Ֆոնդ N ___________
Ֆոնդի անունը ___________________________________________________________________
_________________________________________________________________________________
Ստուգումը կատարվել է ______________________-ից ______________________ներառյալ
Ստուգումից պարզվել է՝
1. Ըստ ցուցակների հաշվված է___________________________________________________ գործ
(քանակը)
2. Բացակայում է՝ ____________________________________________________________ գործ
(քանակը)
3. Տառանշովի համարներով է՝
ա) ամփոփագրում չհաշվառված _______________________________________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված _______________________________ գործ
(քանակը) |
4. Բաց թողնված համարներով է՝
ա) ամփոփագրում չհաշվառված __________________________________________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված _________________________________ գործ
(քանակը) |
5. Այլ ֆոնդերի պատկանող, սխալ տեղադրված ______________________________________ գործ
(քանակը)
6. Տվյալ ֆոնդում առկա են (ցուցակագրված) _________________________________________ գործ
(քանակը)
դրանցից ենթակա են՝
1) ախտահանման և միջատաջնջման ___________________________________________ գործ
(քանակը)
2) վերականգնման և վերանորոգման ___________________________________________ գործ
(քանակը)
3) կազմապատման կամ կարի _________________________________________________ գործ
(քանակը)
4) խամրած տեքստերի վերականգնման __________________________________________ գործ
(քանակը)
5) վնասված _______________________________________________________________ գործ
(քանակը)
6) _________________________________________________________________________
7) _________________________________________________________________________
8) _________________________________________________________________________
9) _________________________________________________________________________
10) ________________________________________________________________________
7. Առկա է չցուցակագրված _____________________________________________________ գործ
(քանակը)
8. Այսպիսով տվյալ ֆոնդում (ցուցակագրված և չցուցակագրված)
առկա է ___________ գործ
(քանակը)
9. Դրանց պահպանման պայմանների բնութագիրը.
Պահպանության վիճակի ու պայմանների բացասական երևույթները
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Ստուգումը կատարեցին ____________________________________________________________
(աշխատողների պաշտոնները, ստորագրություն, ստորագրության վերծանումը)
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Ղեկավար, տնօրեն (վարիչ) |
Ստորագրություն |
Ստորագրության վերծանում |
Թվագրում |
Չափս՝ Ա4 (210x297)
Ձև N 4
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _______
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք._________ |
«___»____________20 թ. |
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արխվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան`
___________________________________________, հետագայում «պահառու», մի կողմից և մյուս
(արխիվի անվանումը)
կողմից ___________________________________________, հետագայում «պահատու», կնքեցին
(կազմակերպության անվանումը)
սույն պայմանագիրը հետևյալի մասին.
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում ___________________________
(ծայրային տարեթվերը, քանակը |
________________________________________ փաստաթղթերը ________________ ժամկետով:
գործերով, պարկերով, արկղերով) |
(տարի, ամիս) |
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Պահատուն պարտավորվում է.
3.1.1. ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,
3.1.2. պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,
3.1.3. պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին,
3.1.4. այլ պարտավորություններ:
3.2. Պահառուն պարտավորվում է.
3.2.1. ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.
3.2.2. առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.
3.2.3. պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.
3.2.4. այլ պարտավորություններ:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4. Պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է________________________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:
ՊԱՀԱՏՈՒ _____________________ _____________________ _____________________ |
ՊԱՀԱՌՈՒ _____________________ _____________________ _____________________ |
Ձև N 5
արխիվի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Ղեկավար, տնօրեն (վարիչ)
|
__________________________________ _______________________________ (թվագրում) |
Ա Կ Տ
_________
թվագրում
_____________
կազմման վայրը
փաստաթղթերը պահատվությամբ պահպանության
ընդունելու-հանձնելու մասին
Հիմք՝ պայմանագիր N
__________________________________________________________________________ հանձնեց,
(հանձնող, կազմակերպության անվանումը)
իսկ ____________________________________________________ __________________
(պետարխիվի անվանումը) |
(տարի, ամիս) |
ժամկետով ի պահ ընդունեց __________________________________________________
(ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով) |
փաստաթղթերը։
Հանձնող ________________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն |
Ընդունող ________________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն |