Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2016-11.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.15/17(560) Հոդ.232
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2016
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12116273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հուլիսի 2016 թ.
ք. Երևան

 N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի և այլ արխիվային փաստաթղթերի պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Լոքյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 տարածքային կառավարման

և զարգացման նախարարի

2016 թվականի հուլիսի 28-ի

N 09-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաև փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.

2) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.

ա. ջերմության և խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,

բ. կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը, կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրսբերման կանխումը.

3) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք:

3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` համաձայն պահպանության ժամկետների:

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

 

4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու` օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից` փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում:

6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով:

7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին: Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ` անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար:

8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված:

9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա` թղթապանակներով կամ տուփերով:

10. Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն:

11. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման` այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով:

12. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում` նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպես նաև արագացված որոնման սկզբունքով:

13. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են`

1) գաղտնի.

2) հազվագյուտ.

3) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա).

4) կենսաբանական վնասատուներով վարակված.

5) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:

14. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալը և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (ձև N 1)` թերթերի քանակային ստուգմամբ:

15. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանությունը որոշելու, վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգում:

 16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում`

1) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.

2) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը:

17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է`

1) ամենամյա` հազվագյուտ փաստաթղթերի.

2) 10 տարին մեկ անգամ` թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.

3) 5 տարին մեկ անգամ` աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի:

18. Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա` հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ:

19. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո` ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա:

20. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:

21. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ

 

22. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում` սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան:

23. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

 

24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

25. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա:

26. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում է պետական արխիվի տնօրենի հրամանով` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

27. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով:

28. Փաստաթղթերի` պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից:

 

5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

29. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա:

30. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա:

31. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով:

32. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը: Ըստ անհրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում:

Ձև N 1

________________________________

(արխիվի անունը)

 

ԱՐԽԻՎԱՊԱՀՈՑԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԴՈՒՐՍ ՏՐՄԱՆ

ՄԱՏՅԱՆ

 

Սկսված է________________

Ավարտված է ____________________

 

Չափս՝ Ա4 (210x297)

 

 

 

NN
ը/կ

Դուրս տրման թվագրումը

Ֆոնդ N

Ցուցակ N

Գործ N

Ում է տրված

Ստացողի ստորագրությունը

Գործերը հետ ընդունողի ստո-
րագրությունը

Ծանոթու-
թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

Չափս՝ Ա4 (210x297)

 

Ձև N 2

 

_________________

(արխիվի անունը)

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ N

 ___________________________________N _________

 (ֆոնդի անունը)

 

ՖՈՆԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

 

Ստուգումն անցկացրել է ________________________________________________________________

  (ստուգման թվագրումը, պաշտոնը, ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը)

Փաստաթղթերի առկայությունը

Ցուցակների համարները

Ցուցակում հաշվված գործերի քանակը

Չհայտնաբերված գործերի համարները

Ամփոփագրում
չարտացոլված գործերի լիտերային

NN

Ամփոփագրում չարտացոլված, բաց թողնված գործերի

NN

Տվյալ ֆոնդում սխալ տեղադրված գործերի շիֆրերը

Ժամանակավոր օգտագործման տրված գործերի համարները

Առկա (մշակված) գործերի քանակը

Չմշակված գործերի ժամանակավոր նիշերը

Չհաշվառված

Չթվարկված, սակայն ծավալի մեջ հաշվառված

Չհաշվառված

Չթվարկված, սակայն ծավալի մեջ հաշվառված

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

Փաստաթղթերի վիճակը

Գործերի NN, որոնք ենթակա են

Վնասված, վերականգնման ոչ ենթակա գործերի համարները

Ծանոթություն

Ախտահանման

Միջատազերծման

Վերականգնման

Կազմապատման կամ կարի

Խամրած տեքստերի վերականգնման

12

13

14

15

16

17

18

             

 

Ընդամենը ___________________________________________________________________ գործ

 (թվերով և տառերով)

___________________

________________ ________________

Աշխատողի պաշտոնը 

 Ստորագրություն

Ստորագրության 

վերծանում

 

ՙ______՚________________20  թ.

Ձև N 3

________________

  ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

(արխիվի անունը)

 
 

Ա Կ Տ

 Ղեկավար, տնօրեն (վարիչ)

____________N _________

(թվագրում)

 

 

 Ստորագրություն  

Ստորագրության վերծանում

 

 Թվագրում

 

Գործերի առկայության ու ֆիզիկական

վիճակի ստուգման մասին

 

Ֆոնդ N ___________

 

Ֆոնդի անունը ___________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Ստուգումը կատարվել է ______________________-ից ______________________ներառյալ

 

Ստուգումից պարզվել է՝

 

1. Ըստ ցուցակների հաշվված է___________________________________________________  գործ

 (քանակը)

 

2. Բացակայում է՝ ____________________________________________________________ գործ

 (քանակը)

 

3. Տառանշովի համարներով է՝

ա) ամփոփագրում չհաշվառված _______________________________________________ գործ

(քանակը)

բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված _______________________________ գործ

  (քանակը)

 

4. Բաց թողնված համարներով է՝

ա) ամփոփագրում չհաշվառված  __________________________________________________ գործ

 (քանակը)

բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված  _________________________________ գործ

  (քանակը)

 

5. Այլ ֆոնդերի պատկանող, սխալ տեղադրված ______________________________________ գործ

 (քանակը)

 

6. Տվյալ ֆոնդում առկա են (ցուցակագրված) _________________________________________ գործ

 (քանակը)

 

դրանցից ենթակա են՝

 

1) ախտահանման և միջատաջնջման ___________________________________________ գործ

 (քանակը)

 2) վերականգնման և վերանորոգման ___________________________________________ գործ

 (քանակը)

3) կազմապատման կամ կարի _________________________________________________ գործ

 (քանակը)

4) խամրած տեքստերի վերականգնման __________________________________________ գործ

(քանակը)

5) վնասված _______________________________________________________________ գործ

 (քանակը)

 

6) _________________________________________________________________________

 

7) _________________________________________________________________________

 

8) _________________________________________________________________________

 

9) _________________________________________________________________________

 

10) ________________________________________________________________________

 

7. Առկա է չցուցակագրված _____________________________________________________ գործ

 (քանակը)

 

8. Այսպիսով տվյալ ֆոնդում (ցուցակագրված և չցուցակագրված)

 առկա է ___________ գործ

  (քանակը)

 

9. Դրանց պահպանման պայմանների բնութագիրը.

Պահպանության վիճակի ու պայմանների բացասական երևույթները

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Ստուգումը կատարեցին ____________________________________________________________

 (աշխատողների պաշտոնները, ստորագրություն, ստորագրության վերծանումը)

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

Ղեկավար, տնօրեն (վարիչ)

Ստորագրություն

Ստորագրության

վերծանում

 

Թվագրում

   

 

Չափս՝ Ա4 (210x297)

 

Ձև N 4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N _______

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ք._________

«___»____________20  թ.

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արխվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան`

___________________________________________, հետագայում «պահառու», մի կողմից և մյուս

 (արխիվի անվանումը)

 

կողմից ___________________________________________, հետագայում «պահատու», կնքեցին

(կազմակերպության անվանումը)

 

սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում ___________________________

  (ծայրային տարեթվերը, քանակը

 

________________________________________ փաստաթղթերը ________________ ժամկետով:

գործերով, պարկերով, արկղերով)

(տարի, ամիս)
 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Պահատուն պարտավորվում է.

3.1.1. ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,

3.1.2. պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,

3.1.3. պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին,

3.1.4. այլ պարտավորություններ:

3.2. Պահառուն պարտավորվում է.

3.2.1. ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.

3.2.2. առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.

3.2.3. պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.

3.2.4. այլ պարտավորություններ:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

4. Պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է________________________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:

 

ՊԱՀԱՏՈՒ

_____________________

_____________________

_____________________ 

ՊԱՀԱՌՈՒ

_____________________

_____________________

_____________________ 

 

Ձև N 5

 

արխիվի անվանումը

 

  ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
 

Ղեկավար, տնօրեն (վարիչ)

  

__________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

_______________________________

 (թվագրում)

 

Ա Կ Տ

_________

թվագրում

_____________

 կազմման վայրը

 

փաստաթղթերը պահատվությամբ պահպանության

ընդունելու-հանձնելու մասին

 

Հիմք՝ պայմանագիր N

__________________________________________________________________________  հանձնեց,

(հանձնող, կազմակերպության անվանումը)

իսկ ____________________________________________________     __________________

 (պետարխիվի անվանումը)

 (տարի, ամիս)

ժամկետով ի պահ ընդունեց __________________________________________________

  (ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով)

  փաստաթղթերը։

 

 Հանձնող ________________________________________________

  ստորագրություն, անուն, ազգանուն

Ընդունող ________________________________________________

 

ստորագրություն, անուն, ազգանուն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2017, N 06-Ն 11.09.2017, N 09-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան