«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32616272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 օգոստոսի 2016 թ. |
N 791-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 601-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 110-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի` «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի N 862-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 601-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածից հանել «(կնիքի տեղը)» բառերը:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Երիցյան |