«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10115494
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
30 նոյեմբերի 2015 թ. ք. Երևան |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 6-րդ կետի 1-ին ենթակետում «Ռուսաստանի» բառից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը,
2) 6-րդ կետի 5-րդ ենթակետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ),» բառերը,
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «Ռուսաստանի» բառից առաջ լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը:
2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Գեներալ-գնդապետ՝ |
Գ. Հակոբյան |