ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2009 թ. |
N 716-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Երեվանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 60 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |