«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2082-Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման կարգը։
2. Հանձնաժողովի անդամներն առաջադրվում են միայն վերադաս մաքսային մարմնի կենտրոնական ապարատի վերահսկողության, իրավաբանական և մեթոդաբանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներից։
3. Հանձնաժողովի նախագահն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն։
4. Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողը։
5. Հանձնաժողովի անդամն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն գլխավոր կամ առաջատար պաշտոն։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |