ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕՈՒՈՒՈ-1 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» ՀՕՈՒՈՒՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕՈ-2 և 1998 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕՈ-2 օրենքի ուժ ունեցող որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.»
«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`
Ապրանքի ծածկագիրն ըստ |
Ապրանքի անվանումը |
Հաստատագրված վճարի |
2402 10 001 |
սիգարներ |
5000 |
2402 10 009 |
սիգարելաներ |
60 |
2402 20 900 | սիգարետներ` ֆիլտրով |
15 |
2402 20 910 | սիգարետներ` առանց ֆիլտրի |
6,0 |
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի 5-րդ կետում «1900» թիվը փոխարինել «5500» թվով, իսկ «800» թիվը` «1100» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան 30 հուլիսի 1999 թ. ՀՕՈ-3 |