ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 սեպտեմբերի 2004 թ. |
N 28 |
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 13-ի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգի» 1.3 կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակի մասին» Ձև թիվ 33 (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևին և լրացման հրահանգին` համաձայն հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
| |
* - Ծանոթություն - |
Հաշվետվային ձև թիվ 33-ը (հավելվածը) չի բերվում: |