«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2015 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի ապրիլի 4-ի N 10-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ն հրամանի հավելվածի 293-րդ, 1625-րդ, 1628-րդ, 1686-րդ, 1691-րդ, 1692-րդ, 2435-րդ, 2436-րդ, 2490-րդ, 2491-րդ, 2492-րդ, 2814-րդ, 3596-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Ա. Մուրադյան |