ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1970 թվականի հունիսի 24-ին Ժնև քաղաքում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
3 հոկտեմբերի 2005 թվականի, քաղ. Երևան Ն-210-3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է. որ՝
1) Վճարովի արձակուրդների մասին կոնվենցիայի (վերանայված) 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը 28 օր է.
2) կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված անձանց նկատմամբ:
