Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-210-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1248
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1970 թվականի հունիսի 24-ին Ժնև քաղաքում ստորագրված «Վճարովի արձակուրդների մասին» վերանայված կոնվենցիան (կից հայտարարությամբ):



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
        
Ա. Բաղդասարյան

3 հոկտեմբերի 2005 թվականի,
  քաղ. Երևան
     Ն-210-3



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է. որ՝

1)  Վճարովի արձակուրդների մասին կոնվենցիայի  (վերանայված) 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը 28 օր է.

2) կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված անձանց նկատմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան