ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2014 թ. |
N 570-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի N 25/5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
ՈՒժը կորցրած ճանաչել.
«ԱՏԼԱՆՏ-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման ՏԿՈՒ N 00145 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00016 ներդիրները ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|