ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2009 թ. |
N 810-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՐՄԷՔՍՊՐԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 591-Ա որոշմամբ «Ֆարմէքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ին N 1291-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000102 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնին՝
1) ապահովել «Ֆարմէքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000102 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 591-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) «Ֆարմէքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան