«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 հոկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 290-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշմամբ հաստատված կարգի թիվ 2.3 կետի «դ)» ենթակետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին պատկանող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը`
Հրամայում եմ `
1. Հաստատել`
1) «Շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները» համաձայն N 1 հավելվածի.
2) «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը» համաձայն N 2, N 3, N 4, N 5 հավելվածների:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 215-Ն հրամանը:
4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված N 1 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ կառավարությանն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի |
13.10.2011թ. |
20.10.2011թ. N ԱԱ/3-1/7461-11 |
23.11.2011թ. |
25.10.2011թ-ի N 290-Ն հրամանով |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Մեթոդական ցուցումները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերը և նպատակ ունի պարզաբանել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին պատկանող շենքերի և շինությունների (այսուհետ՝ շինություններ) կադաստրային գնահատման աշխատանքների իրականացումը:
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդական ցուցումներով (այսուհետ՝ ցուցումներ) պարզաբանվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող շենքերի ու շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները, ընդ որում՝
1.1 Ավտոտնակները, բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող ավտոկայանատեղերը, ավտոհանգրվանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
1.2 «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով գնահատվող մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խմ=85000 դրամ:
1.3 Բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:
1.4 Անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից մետաղական կոնստրուկցիաներով ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խմ=85000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ=0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ=1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
1.5 Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա հասարակական շինությունների բազային արժեքը` 1 խմ=100000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ = 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ = 1.0), արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում 4 կողմը ապակեպատ հանդիսացող հասարակական նշանակության շինությունների համար սահմանված գործակիցը (Գահ = 1.215):
1.6 Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում մետաղյա արտադրական շինությունների բազային արժեքը` 1 խմ=19000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ= 0.85), ծածկի համար կիրառվում է «երկաթբետոնյա ծածկի համար» սահմանված գործակիցը (Գծ= 1.0):
1.7 Անհատական բնակելի տներին, հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների), հարթակների և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1 քմ=5000 դրամ:
2. Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ:
3. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար, բացառությամբ՝ բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև այդ շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների:
4. Կիսակառույց շինությունների գնահատման ժամանակ կիրառվում է շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող «մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գմ= 1.0):
5. Նկուղային հարկերի գնահատման ժամանակ արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):
6. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
7. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների, ծածկերի, հարթակների, բաց պատշգամբների և շվաքարանների) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
8. Շինությունները գնահատվում են շինության ներքին չափերով (ներքին բարձրություն, ներքին մակերես, ներքին ծավալ): Յուրաքանչյուր շինություն և շինության հարկ գնահատվում է առանձին:
9. 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները և կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքերը չեն գնահատվում:
10. Կադաստրային արժեք ձևավորվում է միայն ամբողջ գույքային միավորի համար: Գույքային միավորի կազմում ընդգրկված յուրաքանչյուր միավոր շինություն անկախ նրա գործառնական նշանակությունից գնահատվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով տվյալ նպատակային նշանակության գույքային միավորի համար սահմանված գնահատման կարգով:
11. Շինությունների գույքահարկով հարկման բազան ձևավորվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատված կադաստրային արժեքներից:
Հավելված N 2 |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ______________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, այդ թվում՝ անավարտ, կիսակառույց (բացառությամբ` բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական տարածքների), գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը _________
_________________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը _________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` |
______________________ |
(անունը, ազգանունը) |
N Շենքի, շինության Անվանումը Ամ Մ Գնահատման գործակիցները Կադաստրային արժեքը Գգ Գծ Գբ Գհ Գվ Գմ Գա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
(դրամ)
(քառ. մ)
(հազ. դրամ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
______________________ |
տարածքային ստորաբաժանման ղեկավար | ______________________ |
(անունը, ազգանունը) | |
___ ______________ 20 թ. |
|
Հավելված N 3 |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված, 2005 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀՕ-199-Ն 23-րդ հոդվածի պահանջների համաձայն` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, ավտոտնակների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը _______
______________________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_______________________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը _______________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` |
______________________ |
(անունը, ազգանունը) |
N |
Շենքի, շինության | ||||||||||||||||
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Ապ |
Ծպ (խմ) |
Աբ |
Մբ |
Գնահատման գործակիցներ |
Կադաստրային արժեքը | |||||||||
Գգ |
Գհ |
Գտ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
______________________ |
տարածքային ստորաբաժանման ղեկավար | ______________________ |
(անունը, ազգանունը) | |
___ ______________ 20 թ. |
|
Հավելված N 4 |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված առանձին կանգնած հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը _________
_____________________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
______________________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը ______________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` |
______________________ |
(անունը, ազգանունը) |
N |
Շենքի, շինության | ||||||||||||||
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Աբ |
Մբ |
Գնահատման գործակիցներ |
Արժեքը ըստ հարկերի |
Կադաստրային արժեքը | ||||||||
Գգ |
Գհ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա |
||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
______________________ |
տարածքային ստորաբաժանման ղեկավար | ______________________ |
(անունը, ազգանունը) | |
___ ______________ 20 թ. |
|
Հավելված N 5 |
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ
20 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի (համայնքի) _____________ համայնքում (վարչական շրջանում) հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և բաժնեմասը ________
_________________________________________________________________________________
2. Սեփականատիրոջ բնակության կամ գտնվելու վայրը
_________________________________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը ____________________________________________________
փոստային դասիչը` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն
4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________
5. Մասնագետ` |
______________________ |
(անունը, ազգանունը) |
N |
Շենքի, շինության | ||||||||||||||
Անվանումը |
Աշ |
Ծշ |
Աբ (դրամ) |
Մբ (քմ) |
Գնահատման գործակիցներ |
Արժեքը ըստ հարկերի |
Կադաստրային արժեքը | ||||||||
Գգ |
Գհ |
Գծ |
Գն |
Գահ |
Գվ |
Գմ |
Գա |
||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
______________________ |
տարածքային ստորաբաժանման ղեկավար | ______________________ |
(անունը, ազգանունը) | |
___ ______________ 20 թ. |
|