«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. |
N 182-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-43-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողների երդման կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-43-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 1-ին կետում «նշանակված անձը» բառերից հետո լրացնել «իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ» բառերով.
2) 2-րդ կետում «կենտրոնական մարմինը» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական հիմնարկը» բառերով.
3) 3-րդ և 7-րդ կետերը «կենտրոնական մարմնի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական հիմնարկի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան