ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2012 թ. |
N 2963-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001446 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի հուլիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001446) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և կիրառումը».
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
