«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10216441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2016 թ. |
N 591-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.
«13) Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման արդյունքում տրվող քաղվածքի ձևը` համաձայն N 13 հավելվածի.».
2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման արդյունքում տրվում է քաղվածք.».
3) Հրամանը լրացնել նոր` N 13 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան
Հավելված |
«Հավելված N 13 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ
ՔԱՂՎԱԾՔ N __ առ .__.__. ___թ.
__________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
Գրանցման համարը _________________
Գրանցման ամսաթիվը «_________________»
Գործունեության ժամկետ «__________________»
Իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ) ______
Իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)_____________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը
Իրավաբանական անձի գործունեության ժամկետը
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները
Այլ տեղեկություններ (ըստ կազմակերպական-իրավական ձևի)
Քաղվածքի տրամադրման ամսաթիվ` «__» «__________»
Քաղվածքը տրամադրող` __________________
Կ.Տ. |
»: |