«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 33012469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2012 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի թիվ ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) N 1 հավելվածի 4-րդ կետի «տասնմեկ» բառը փոխարինել «տասներկու» բառով։
2. Հրամանի N 1 հավելվածի 4-րդ կետի «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ» բառերը։
3. Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությանը՝ սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
|
Հ. Ռոստոմյան |
Հավելված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2012 թ. նոյեմբերի 19-ի N 1-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թ. փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հրաչյա Ռոստոմյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Յուրիկ Վարդանյան | - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, |
Սամվել Խաչատրյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, |
Վահե Էլոյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, |
Արտաշես Նազարյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, |
Տիգրան Միքայելյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ, |
Նարինե Շահբազյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ, |
Ռազմիկ Ստեփանյան | - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ), |
Վահրամ Առաքելյան | - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ), |
Դերենիկ Գաբրիելյան | - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ), |
Գաբրիել Ղազարյան | - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ), |
Սմբատ Լպուտյան | - «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ)։»: |
Աշխատակազմի ղեկավար՝ |
Վ. Էլոյան |