ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
19 դեկտեմբերի 2022 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 105-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը և դրանց գնահաշվարկը հաստատելու մասին»,
2) Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետով՝
«3) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների գնահաշվարկը (միավոր մակերեսի պատվածքի խոշորացված ծախսերը)` համաձայն Հավելված 3-ի»,
3) Հրամանի N 1 հավելվածի VI գլխի վերնագրում «ՀԱՎԵԼՎԱԾ 2-Ի» բառերից հետո լրացնել «ԵՎ 3-Ի» բառերը,
4) Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
5) Հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 29-Ն հրամանի |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
Հավելված N 2 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 29-Ն հրամանի |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: