Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-13.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հոդ.123
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2010
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10810182

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2010 թ.

  N 53-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված (10.04.2010թ. N 4/4.5-1/1907-10 գրություն) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին.

սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Նախարար՝

 Ա. Մովսիսյան

 

 

 Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2010 թվականի ապրիլի 15-ի
N 53-Ն հրամանի

 

Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի  Գ Ն Ե Ր

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

Ծառայությունների անվանումը

Չափի միավորը

Մատուցվող ծառայու-թյունների գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ

1

2

3

1. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահից օգտվելու մուտքավճար

1 մարդ/օր

500

2. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում (ներառյալ մուտքավճարը)

հաշվետվու-թյուն/օր

4500

3. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ջրաղբյուրների) պաշարների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության մասին տեղեկանքի (տեղեկատվության) տրամադրում

տեղեկանք
/տեղեկա-տվություն/

19000

4. Հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում

   

30 օր

տեղեկա-տվություն

122400

20 օր

տեղեկա-տվություն

246000

10 օր

տեղեկա-տվություն

333600

5. Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվություն

   

ա) փաստաթղթերի քսերոպատճենների հանում և տրամադրում

   

A4

Յուրաքանչյուր էջի համար

50

A3

Յուրաքանչյուր էջի համար

75

A2

Յուրաքանչյուր էջի համար

150

A1

Յուրաքանչյուր էջի համար

300

A0

Յուրաքանչյուր էջի համար

600

բ) Համակարգչային սկանավորում

1 քառ. մ

1660

գ) Համակարգչային տպում

1 քառ. մ

3545

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2020, N 06-Ն 15.08.2020, N 53-Ն
09.10.2014, N 137-Ն 13.11.2014, N 53-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան