ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2008 թվականի N 1128-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 345-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, 5-րդ կետի «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում, 6-րդ, 7-րդ կետերում, 7-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերում, հայտի ձևի վերնագրում, N 2 հավելվածի լիցենզիայի ձևի վերնագրում «օբյեկտների» բառից հետո հանել «, դրանց» բառը.
2) կարգի 5-րդ կետի «զ» ենթակետից հանել «և դրա մասին փորձաքննական եզրակացությունը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 9 Երևան |
|