«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2002 թ. |
N 112-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 16.12.08 N 451-Ն)
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1 ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.12.08 N 451-Ն)
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:
Հավելված N 1 |
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան)
20.......թ. համար
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N 31-Ա որոշմամբ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի: | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրամանով Ներկայացվում է՝ 1 օրինակ ՀՀ բնապահպանության նախարարություն (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին) Ներկայացնում են՝ վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին: Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը: | |
Ում է ներկայացվում _____________________________ | |
(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը) | |
Ով է ներկայացնում _______________________________ | |
(անվանումը) | |
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ / | |
Կազմակերպա-իրավական ձևը___________________ /__/__/__/__/ | |
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __/__/__/__/__/__/__/__/ | |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/__/_ | |
Փաստացի գործունեության տեսակը (ները) | |
հիմնական____________________________ /__/__/__/__/ | |
երկրորդային__________________________ /__/__/__/__/ | |
Գտնվելու | |
վայրը _____________________________________ /__/__/__/__/ | |
(փոստային դասիչը) | |
Մարզը __________/__/__/ Համայնքը __________ /__/__/__/__/ | |
Գործունեության իրականացման | |
վայրը____________________________/__/__/__/__/ | |
(փոստային դասիչը) | |
Մարզը __________/__/__/ Համայնքը ____________ /__/__/__/__/ | |
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________ | |
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից | |
Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը, տոննա
Տողի |
|
Թափոնների |
Ստացվել են |
Առաջացել են |
Տրվել է այլ |
Վնասազերծված, |
Տեղափոխվել են թափոնա- |
Օգտագոծ-ված |
Թափոնների | |
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
101 |
Ընդամենը (102+103+104 +105 +106) |
|||||||||
102 |
այդ թվում` վտանգավորության I դասի |
|||||||||
103 |
II դասի | |||||||||
104 |
III դասի | |||||||||
105 |
IV դասի | |||||||||
106 |
Ոչ վտանգավոր թափոններ |
Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
Տողի համարը |
Ընդամենը, հազար դրամ |
այդ թվում` վտանգավոր թափոնների համար | |
201 |
Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206) | ||
202 |
այդ թվում թափոնների` վնասազերծման, ոչնչացման |
||
203 |
օգտագործման (օգտահանման ) նախապատրաստման դիմաց |
||
204 |
թափոնակուտակիչներ տեղափոխման ու տեղադրման դիմաց |
||
205 |
վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց |
||
206 |
վճարումներ այլ կազմակերպություններից ստացված թափոնների դիմաց |
||
207 |
Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210) | ||
208 |
ադյ թվում` այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման դիմաց |
||
209 |
այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու դիմաց |
||
210 |
թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից |
||
211 |
այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված |
Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը
Տողի |
Թափոնների |
Թափոնների |
Թափոնների |
Տեխնոլոգիական |
Թափոնների |
Արտադրական հարթակների տեսակը, զբաղեցրած |
Առկա թափոնների |
Առաջացել են |
Ստացվել են |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Զ |
1 |
2 |
3 |
4 |
301 |
|
|
|
|
|
|
|
|
|
302 |
|
|
|
|
|
|
|
|
|
303 |
|
|
|
|
|
|
|
|
|
304 |
|
|
|
|
|
|
|
|
|
305 |
|
|
|
|
|
|
|
|
|
306 |
|
|
|
|
|
|
|
|
|
307 |
|
|
|
|
|
|
|
|
|
308 |
|
|
|
|
|
|
|
|
|
309 |
|
|
|
|
|
|
|
|
|
310 |
|
|
|
|
|
|
|
|
|
311 |
|
|
|
|
|
|
|
|
|
312 |
|
|
|
|
|
|
|
|
|
313 |
|
|
|
|
|
|
|
|
|
314 |
|
|
|
|
|
|
|
|
|
315 |
|
|
|
|
|
|
|
|
|
316 |
Շարունակություն |
Օգտագործված (օգտահանված) թափոններ |
Վնասազերծված, ոչնչացված թափոններ |
Տրվել է այլ կազմակերպու- թյունների |
Տեղափոխվել են թափոնակուտակիչներ |
Թափոնների առկա քանակությունը տարեվերջին | |||
ընդամենը | այդ թվում` այլ կազմակերպու- թյուններից ստացված |
ընդամենը | այդ թվում` այլ կազմակեր-պություններից ստացված | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
Կազմող ________________________ | Ղեկավար __________________________ | ||||||
Անուն Ազգանուն |
Անուն Ազգանուն | ||||||
Հեռ. _____________________ |
Պաշտոն ____________________ | ||||||
____ _______________ 200....թ. |
Ստորագրություն ________________ |
Հավելված N 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանը` հետևյալ ձևով.
ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.
բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ կազմակերպություններից ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.
գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակությունը ըստ դասերի.
դ. սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ կազմակերպություններից ստացված) քանակությունն ըստ դասերի.
զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով.
է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված (օգտահանված) թափոնների քանակությունն ըստ դասերի.
ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`
ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).
բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.
գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների օգտագործման (օգտահանման) նպատակով կատարված ծախսերը.
դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը.
ե. տող (205)-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.
զ. տող (206)-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակների) ընդունված թափոնների դիմաց կատարած վճարումները.
է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).
ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման դիմաց.
թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնների տրամադրման դիմաց.
ժ. տող (210)-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների համար).
ժա. տող (211)-ում բերվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված հասույթները:
3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.
ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.
բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.
գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.
դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը.
ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.
զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2017, N 299-Ն | 25.09.2017, N 112-Ն | |
16.12.2008, N 451-Ն | 12.03.2009, N 112-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|