ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2009 թ. |
N 142-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ֆիրդուսի» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ մասի, 41 հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հիմնական մանկավարժական և պրոֆեuորադաuախոuական կազմի, ուuումնական տարածքի, պրակտիկաների, ուսումնամեթոդական ապահովման մասով լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով 2009 թվականի մարտի 2-ից կասեցնել ՀՀ ԿԳ նախարարի 2003 թ. հունվարի 8-ի N 06-Ա/Ք հրամանի հիմքով տրված «Ֆիրդուսի» համալսարան» ՍՊԸ-ի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 172 լիցենզիայի գործողությունը:
2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը «Ֆիրդուսի» համալսարան»-ի սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ս/թ մարտի 2-ից 30-ը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ինստիտուտի ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |