118.0016.17.01.01
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17 հունվարի 2001 թ. |
N 16 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի» 26-րդ կետերով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
ՀԱՍՏԱՏԵԼ`
1) Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը (կցվում է):
2) Մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը (կցվում է):
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույնով սահմանում է մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը:
2. Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը սահմանված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի` սույն կարգը հաստատած հրամանով:
3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
4. Մրցույթով կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում պետական գնումների գործակալությունը, իսկ ապակենտրոնացված գնումներ կատարելու դեպքում` այդ գնումներն իրականացնելու լիազորությամբ օժտված լիազոր պետական մարմինը (մարմինները) վարում են մրցույթի հայտերի գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան): Յուրաքանչյուր մրցույթի հրավերի համաձայն ներկայացվող մրցույթի հայտերի գրանցման համար վարվում է առանձին գրանցամատյան:
5. Ներկայացված մրցույթի հայտերը ընդունում, դրանց ներկայացման ճշտությունը ստուգում և ներկայացված մրցույթի հայտերը գրանցամատյանում գրանցում են օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի համաձայն տվյալ մրցույթի հրավերում նշված մրցույթի հանձնաժողովի որոշմամբ նման լիազորությամբ օժտված և մրցույթի հանձնաժողովի անդամ հանդիսացող պաշտոնատար անձինք (ծառայողները) կամ այդ անձինք մեկը կամ մի քանիսը (այսուհետև գրանցամատյանի վարման պատասխանատու):
(5-րդ կետը լրաց. 09.06.01 N 189)
6. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Մրցույթի հրավերի հաստատման օրը` գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և մրցույթի հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:
7. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվածքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի 1-ին` «Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտեր» մասում, «Նշագրումներ» սյունակում դրվում է ուղղումը կատարած անձի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով մրցույթի հանձնաժողովի լուծարումը գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է գրանցամատյանի վարման պատասխանատուն:
8. Գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հրավեր պարունակող ծրարը ստանալու պահին, ստուգում է ծրարի սոսնձված, մասնակցի կամ նրա կողմից լիազորված անձի գործակալի կողմից ստորագրված և կնքված լինելը, ինչպես նաև ծրարի վրա օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրառումների առկայությունը:
9. Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրարի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:
10. Օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարը գրանցամատյանի վարման պատասխանատուն ընդունում է, կազմում արձանագրություն, դրանում նշելով մրցույթի տվյալ հայտը, որպես սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելը որակելու համար հիմք ծառայած փաստը (փաստերը), ստորագրում արձանագրությունը, համապատասխան նշում կատարում գրանցամատյանի 2-րդ` «Սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտեր» մասում, ներկայացնում արձանագրությունը մրցույթի հանձնաժողովի քարտուղարին, որը ստորագրում է այն:
Մրցույթի հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրությունը ստորագրվելուց հետո, պատվիրատուն` արձանագրության պատճենը և սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտը, Օրենքի 29 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վերադարձնում է մրցույթի տվյալ հայտը ներկայացրած անձին: Արձանագրության օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 1:
(10-րդ կետը խմբ. 09.06.01 N 189)
11. Մրցույթի հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` ներկայացված մրցույթի հայտի գրանցման և այդ հայտի ներկայացման ճշտության մասին: Գրանցամատյանի վարման պատասխանատուն տեղեկանքը կազմում է երկու օրինակից, ստորագրում, ներկայացնում մրցույթի հանձնաժողովի քարտուղարին ստորագրելու նպատակով: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում է գրանցամատյանին, որպես գրանցամատյանի անբաժանելի մաս: Տեղեկանքի օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 2:
12. Մրցույթի հայտերի բացման նիստի օրը գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հանձնաժողովին է ներկայացնում, տվյալ մրցույթի հրավերի հիման վրա ներկայացված մրցույթի հայտերը, գրանցամատյանը, գրանցամատյանի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները:
13. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:
Հաստատված է |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
N ___
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ
Պատվիրատուի անունը`
Մրցույթի ծածկագիրը`
Մրցույթի հանձնաժողովի քարտուղար`
Գրանցամատյանի վարման պատասխանատուներ` |
_________________________________________
_________________________________________
___________________ ____________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն)
1) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) 2) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) -) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն)
|
Սույնով արձանագրվում է, որ վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`_______________ ի անունից` մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`
1) _____________________________________________ 2) _____________________________________________ -) _____________________________________________
Սույն արձանագրությունը կազմվել է մեկ օրինակից` 200 -- թվականի--- ամսվա -- ին: |
Հաստատված է |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պատվիրատուի անունը`
Մրցույթի ծածկագիրը`
Մրցույթի հանձնաժողովի քարտուղար`
Գրանցամատյանի վարման պատասխանատուներ` |
_________________________________________
_________________________________________
___________________ ____________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն)
1) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) 2) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) -) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) |
Տեղեկանքը տրվում է` |
________________________ _____________________ (տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած (Տեղեկանքը առձեռն ստացողի անձը անձի անվանումը (անուն, ազգանուն) հաստատող փաստաթղթի անունը և համարը)
|
Սույնով հայտնվում է, որ վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`________________________ ի անունից պատվիրատուին ներկայացվել է մրցույթի հայտ պարունակող ծրար, որի վրա առկա են հետևյալ գրառումները`
1) _____________________________________________ 2) _____________________________________________ 3) _____________________________________________ -) _____________________________________________
|
Մրցույթի հայտը պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և գրանցվել պատվիրատուի կողմից: Մրցույթի հայտի գրանցման տվյալներն են`
Ընդունման և գրանցման` ___________________________________________ (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը) Հայտի գրանցման հերթական համարը` ___________________________________ |
Մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`
1) _____________________________________________ 2) _____________________________________________ -) _____________________________________________
Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` 200 -- թվականի--- ամսվա -- ին:
Կ. Տ. |
(կարգը լրաց., խմբ. 09.06.01 N 189)
Հաստատված է Կ. Տ |
Գրանցամատյանի ձևը հաստատված է |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ
Պատվիրատուի անունը`
Մրցույթի ծածկագիրը`
Մրցույթի հանձնաժողովի քարտուղար`
Գրանցամատյանի վարման պատասխանատուներ` |
_________________________________________
_________________________________________
___________________ ____________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն)
1) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) 2) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) -) __________________ ___________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն)
|
Էջ N 1
Մ Ա Ս I
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ
հ/հ |
Մրցույթի հայտ ներկայացրած |
Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները, որով ներկայացվել է մրցույթի հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը) |
Հայտերի ստացման |
Հայտը |
Նշագրություն | |
ամիսը, |
ժամը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Մ Ա Ս II
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ
հ/հ |
Մրցույթի հայտ ներկայացրած |
Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները, որով ներկայացվել է մրցույթի հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը) |
Հայտերի ստացման |
Հայտը |
Անհամապատասխանության | |
ամիսը, |
ժամը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Էջ N ---
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2017, N 229-Ն | 25.06.2017, N 16 | |
09.06.2001, N 189 | 12.07.2001, N 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|