ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հունիսի 2008 թ. |
N 479-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հարտգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանԸ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 245-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հարտգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` «B կարգի», ընդունելության սահմանային 20 տեղով` «D կարգի», 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «BC կարգի», 1 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 10 տեղով` «A կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
