Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

 N 1127-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ` 

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Լաուրա Ավագյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ջուլի Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Օն Կլինիկ Անի» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
  

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզրաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար 

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 11.08.2008 թ. N 1127-Ա հրաման)

Հ/հ

Ֆիզ. անձ –
(անուն, ազգանուն)
իրավ. անձ –
(անվանումը)

Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ.
անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցեն-զիան տալու ամսա-
թիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
վայրը

Գործո-ղու-
թյան ժամ-կետը

1

Ա/Ձ Լաուրա Ավագյան

Արարատի մարզ,
գ. Վ. Արտաշատ

Ա-XX-000485

11.08.08

329

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

Վ. Արտաշատ համայն-քում բժշկական ամբու-լատորիայի թիվ 2

անժամ-կետ

2

«Ջուլի Ֆարմ» ՍՊԸ

Արմավիրի մարզ.
գ. Նալբանդյան

Կ-XX-001156

11.08.08

315

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Երևան,
Գ. Նժդեհի 19շ.

անժամ-կետ

13

«Օն կլինիկ Անի» ՍՊԸ

ք. Երևան, Չեխովի փող., շ.48, շինություն 27

Կ-XX-001228

11.08.08

338

Բժշկական օգնություն և սպա-սարկում (վիրաբուժական, գինե-կոլոգիական, մաշկաբանական, ուրոլոգիական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային/)

ք. Երևան,
Չեխովի փող., շ. 48, շինություն 27

անժամ-կետ