«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ 2008 թվականի հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգներին Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագրերը տրվում են ժառանգության բացման վայրի նոտարական տարածքի՝ սույն հրամանի հավելվածում նշված նոտարների կողմից։
Ժառանգության բացման վայրը ժառանգատուի (մահացածի) բնակության վերջին վայրն է։
2. Ժառանգության ընդունման համար անձը պարտավոր է գրավոր դիմել ժառանգության բացման վայրի նոտարին։
3. Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը։
Անկախ տվյալ նոտարական տարածքում աշխատող նոտարների քանակից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 15-ից։
Գ. Դանիելյան |
Հավելված | |
|
Թիվ |
Նոտարական տարածքը |
Հասցեն |
Նոտարները |
Ժառանգության բացման վայրը |
1. |
Աջափնյակ նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Ա. Սարգսյան փողոց 14 |
Ռոզա Առաքելյան, Բենիամին Մարտիրոսյան |
Աջափնյակ և Դավթաշեն թաղային համայնքների տարածք |
2. |
Արաբկիր նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Ն. Զարյան փողոց 27 |
Կարինե Ադամյան, |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքների տարածք |
3. |
էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Մ. Խորենացի փողոց 162ա |
Սամվել Մաժինյան, Անահիտ Ղազարյան |
էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքների տարածք |
4. |
Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Մ. Բաղրամյան փողոց, |
Ալվարդ Մելքոնյան, |
Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքների տարածք |
5. |
Մալաթիա նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Միրաքյան փողոց 56 |
Սուրեն Գրիգորյան, |
Մալաթիա-Սեբսատիա թաղային համայնքի տարածք |
6. |
Նոր Նորք նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Գայի փողոց 19 |
Օսան Հակոբյան, |
Նոր Նորք և Ավան թաղային համայնքների տարածք |
7. |
Շենգավիթ նոտարական տարածքի նոտարական գրասենյակ |
Բագրատունյաց փողոց 43 |
Սվետլանա Բադիրյան, Անահիտ Մինասյան |
Շենգավիթ թաղային համայնքի տարածք |