ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2008 թվականի N 849-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
|
Ա/Ձ Լիաննա Կարապետյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
Ա/Ձ Գոհար Ղուկասյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
Ա/Ձ Նորա Նիկողոսյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
Ա/Ձ Փիրուզա Ասրյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
Ա/Ձ Իսկուհի Գալոյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
|
«Վահե Դենտ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
|
«Տ. Հ. Դենտալ» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
Ա/Ձ Աստղիկ Ավդալյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 16.06.2008 թ. N 849-Ա հրաման)
հ/հ | Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) | Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողու- թյան ժամկետը |
1 | Ա/Ձ Լիաննա Կարապետյան | ք. Երևան, Նոր Արեշ 36 փող., տուն 22 | Ա-XX-000472 | 16.06.08 | 239 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք.Երևան, էրեբունու փող, շ. 32, թիվ 62 | անժամկետ |
2 | Ա/Ձ Գոհար Ղուկասյան | ք. Երևան, Բաշինջաղյան 1 փող, շ. 20, բն. 48 | Ա-XX-000471 | 16.06.08 | 221 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Երևան, Անդրանիկի 78շ., բն. 1 | անժամկետ |
3 | Ա/Ձ Նորա Նիկողոսյան | Արարատի մարզ, գ. Այնթապ, Շիրազի փող., տուն 4 | Ա-XX-000469 | 16.06.08 | 243 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | Արարատի մարզ, գ. Այնթապ 5փող, թիվ 4/1 | անժամկետ |
4 | Ա/Ձ Փիրուզա Ասրյան | Արմավիրի մարզ, գ. Աղավնատուն | Ա-XX-000473 | 16.06.08 | 241 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | Արմավիրի մարզ, գ. Աղավնատան բժշկական ամբուլատորիա | անժամկետ |
5 | Ա/Ձ Իսկուհի Գալոյան | Արմավիրի մարզ, գ. Մերձավան | Ա-XX-000470 | 16.06.08 | 236 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Երևան, Ֆուչիկի փող, հ.27/4 | անժամկետ |
6 | «Վահե Դենտ» ՍՊԸ | ք. Աբովյան, Գառնի 1 | Կ-XX-001212 | 16.06.08 | 242 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) | ք. Աբովյան, Գառնի 1 | անժամկետ |
7 | «Տ.Հ. Դենտլ» ՍՊԸ | ք. Երևան, Ա. Ավետիսյան փող., շ. 78, բն. 47 | Կ-XX-001211 | 16.06.08 | 223 | Բժշկական օգնություն և սպասարկում (ատամնատեխնիկական լաբորատորիա) | ք. Երևան, Բյուզանդի փող., տուն 43 | անժամկետ |
8 | Ա/Ձ Աստղիկ Ավդալյան | ք. Աբովյան, Երևանյան փող., շ. 1, բն. 20 | Ա-XX-000290 | 16.06.08 | 237 | Բժշկական օգնություն և սպասարկում (օրթոպեդիկ ստոմատոլոգիական) | ք. Աբովյան, Նաիրյան փող, շ. 12, թիվ 46 և 47 | անժամկետ |
