«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հունիսի 2008 թ. |
թիվ 540-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 471-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի թիվ ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի ապրիլի 28-ի «Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և աուդիտորի որակավորման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 471-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևում (հավելված 1) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով,
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող որակավորված աուդիտորի վկայականի ձևում (հավելված 2) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով։
Նախարար |
Տ. Դավթյան |