ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հոկտեմբերի 2007 թ. |
N 1633-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 25.10.2007 թ. N 10935 դիմումը,
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1516-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11, 12 կետերով.
«11. Դադարեցնել «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354 և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000501 լիցենզիաները։
12. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354, N Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։
2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։
Նախարար` |
Հ. Քուշկյան |