ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
30 հունվարի 2008 թ. |
N 08-25-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 30.01.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0607 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատեր Ա. Շահնազարյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0529 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 05.12.05 թ. N 411-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ԳԱԳՎԱԳ» ՍՊ ընկերությանը և «Դավիթ և Գրիգոր» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «ԱրԷյ Ընդ Քեյօ» ՍՊ ընկերությանը, «Մեյք Մոդերն» ՍՊ ընկերությանը, «Անտ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊ ընկերությանը, «Մուստանգ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Սաշա Գոզալյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(30.01.2008 թ. հր. N 08-25-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկություններ |
1. | «Սեգոռ Գրուպ» ՍՊԸ | Ք. Երևան, Արցախի 10Վ, բն 22 | ԱԳ 0607 | 19.05.06 | 00437624 | 605 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2. | Արկադի Շահնազարյան (ԱՁ) | Երևան, Նորաշխարհային 17, բն. 88 | ԱԳ 0529 | 16.12.04 | 26506557 | 529 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 05.12.05թ. N 411- Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
3. | «Դավիթ և Գրիգոր» ՍՊԸ | Արագածոտնի մ-զ, գ. Ն. Բազմաբերդ | ԱԳ 0737 | 30.01.08 | 05010824 | 732 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
4. | «ԳԱԳՎԱԳ» ՍՊԸ | Շիրակի մ-զ, գ. Գուսանագյուղ | ԱԳ 0738 | 30.01.08 | 05530074 | 733 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
5. | «Արէյ Ընդ Քեյօ» ՍՊԸ | Ք. Երևան, Թումանյան փ. 20 շ, բն. 2 | ԱԳ 0739 | 30.01.08 | 02703068 | 734 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. ՝ | Լիցենզիայի տրամադրում | |
6. | «Մեյք Մոդերն» ՍՊԸ | Ք. Երևան, Բաղրամյան 70 շ. բն.84 | ԱԳ 0740 | 30.01.08 | 00253292 | 735 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
7. | «Անտ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Տ. Մեծի 39 | ԱԳ 0741 | 30.01.08 | 00446169 | 736 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
8. | «էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊԸ | Ք. Երևան, Վարդանանց 22, բն. 138 | ԱԳ 0742 | 30.01.08 | 01557719 | 737 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
9. | «Մուստանգ» ՍՊԸ | ք. Երևան Արաբկիր 41շ. բն. 31 | ԱԳ 0743 | 30.01.08 | 00030712 | 738 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
10. | Սաշա Գոզալյան (ԱՁ) | Ք. Երևան, Ավան 5 փ. տուն 1 | ԱԳ 0744 | 30.01.08 | 25266241 | 739 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|