«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հոկտեմբերի 2004 թ. |
N 1009/12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իէ» և 12-րդ կետի «ա» ենթակետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակի մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 33-ը (հավելվածը կցվում է):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կասրգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի: | |||
Ներկայացվում է _____________________________
/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/ Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը /_/_/_/_/_/_/_/_/ |
Ձև N-33 | ||
Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի --- 04.10.2004 թ. թիվ 1009/12-Ն հրամանով |
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
1. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ
Թոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը | Տողի համարը | Ծածկագիր (կոդավորումը ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման) | Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ | |
ընդա- մենը |
այդ թվում՝ երեխաներ | |||
0-17 տարեկան | ||||
Ա | Բ | 1 | 2 | |
Թոքերի տուբերկուլոզ ընդամենը |
01 | A 15,0-15.3, A16.0-16.2, A19 մաս |
||
Այդ թվում` տուբերկուլոզային առաջնային կոմպլեքս |
02 | A 15,0-15.3, A16.0-16.2, |
||
Օջախային տուբերկուլոզ | 03 | A 15,0-15.3, A16.0-16.2, |
||
Ինֆիլտրատիվ տուբերկուլոզ | 04 | A 15,0-15.3, A16.0-16.2, |
||
Դիսեմինացված տուբերկուլոզ | 05 | A 15,0-15.3, A16.0-16.2, |
||
Ֆիբրո-կավերնոզ | 06 | A 15,0-15.3, A16.0-16.2, |
||
Առաջնակի մանրէազատողներ (խորխի մանրէադիտում) | 07 |
2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ
Արտաթոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը | Տողի համարը | Ծածկագիր ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգման | Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ | |
ընդա- մենը |
այդ թվում՝ երեխաներ | |||
0-17 տարեկան | ||||
Ա | Բ | 1 | 2 | |
Արտաթոքային տուբերկուլոզ` ընդամենը |
01 | A 15.4-15.9 A 16.3-16.9 A 17 - A 18 A 19 մաս |
||
Այդ թվում` ներկրծքային ավշային գեղձերի տուբերկուլոզ |
02 | A 15,4 A 16.3 |
||
Պլևրայի տուբերկուլոզ (էքսուդատիվ, ֆիբրինոզ պլևրիտ) | 03 | A 15.6 A 16.5 |
||
Մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ | 04 | A 17+ | ||
Միզասեռական տուբերկուլոզ | 05 | A 18.1+ | ||
Ոսկրահոդային տուբերկուլոզ | 06 | A 18.0+ | ||
Որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ (որովայնամիզ, միջընդերքի ավշային գեղձեր, աղիներ) | 07 | A 18.3 | ||
Արտաթոքային տուբերկուլոզի այլ ձևեր (ներառյալ տուբերկուլոզային ինտոքսիկացիա` 0-14 տարեկան երեխաների մոտ) | 08 | A 18.2 A 18.4 - 18.8 A 19 մաս |
Կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզ ախտորոշումով (թոքային և արտաթոքային) բոլոր հիվանդների թվաքանակից`
ա. գյուղական բնակիչներ ---------, բ. զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածներ -----------, գ. ազատազրկման վայրերում հիվանդացածներ -----------, դ. հանրապետությունից դուրս հիվանդացածներ -----------, ե. ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդներ -------:
Տվյալ տարում հաշվառման մեջ գտնվող հիվանդների (առաջնակի, կրկնակի և դինամիկ-դիսպանսերային հսկողության մեջ գտնվող) թվաքանակը ------------, այդ թվում` 0-14 և 15-17 տարեկան երեխաները:
3. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ
Անվանումը | Տողի համարը | Ընդա- մենը |
Նրանցից հետազոտվել են | Հետազոտվածներից հայտնաբերվել են հիվանդներ |
Ա | Բ | 1 | 2 | 3 |
Տուբերկուլոզով հիվանդների օջախում բնակվող անձինք | 01 | |||
այդ թվում` երեխաներ (0-17 տարեկան) |
02 |
1) Շփման մեջ գտնվող 0 -14 տարեկան երեխաների թվաքանակը----------, նրանցից քանիսն են ստացել կանխարգելիչ բուժում -----------:
4. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀՍԿՎՈՂ ԲՈՒԺՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԴՈԹՍ)
Հիվանդի տեսակը | Տողի համարը | Ռեցիդիվ | Ռեժիմի խախտում | Անբարեհաջող ելք | Այլք |
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
Թոքային | 01 | ||||
Այդ թվում` մանրէազատողներ |
02 | ||||
Արտաթոքային | 03 | ||||
Ընդամենը | 04 |
5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Անվանումը | Տողի համարը |
Ընդա- մենը |
Այդ թվում՝ երեխաներ |
0-18 տարեկան | |||
Ա | Բ | 1 | 2 |
Մահացել են տուբերկուլոզի ակտիվ ձևերից-ընդամենը | 01 | ||
Այդ թվում` նույն տարում հայտնաբերված հիվանդներ |
02 | ||
Մահացել են ակտիվ տուբերկուլոզով հիվանդներ այլ պատճառներից | 03 | ||
Մահացել են տուբերկուլոզից և նրա հետևանքներից հիվանդներ, որոնք չեն գտնվել հաշվառման մեջ | 04 |
1) Տուբերկուլոզից մահացած ընհանուր թավաքանակից (տող 01) նշվում է ստացիոնարում մահացածների թիվը______ , այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:
6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
1) Հաշվետու տարում վիրահատված տուբերկուլոզով հիվանդների թվաքանակը` ընդամենը __________, նրանցից՝ վիրահատվել են ա. թոքերի տուբերկուլոզի կապակցությամբ__________, բ. արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ __________:
2) Հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը` ընդամենը________, այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:
Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)
(ազգանուն, անուն) |
Կատարող` _________________________________ (ստորագրություն)
(ազգանուն, անուն) |
___ _______________ 200__թ.
Կ. Տ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԻ` ՁԵՎ ԹԻՎ 33 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1) Տվյալ հաշվետվությունը պարտադիր է բոլոր հակատուբերկուլոզային դիսպանսերների, պոլիկլինիկաների հակատուբերկուլոզային կաբինետների համար: Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր այն բուժկանխարգելիչ հիմնարկները, որոնց պոլիկլինիկական անձնակազմում կան բժիշկ-ֆթիզիատրներ: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ տվյալ հիմնարկի հսկողության տակ գտնվող անձանց ամբողջ քանակակազմի վերաբերյալ (այսինքն` այն անձինք և նրանց ընտանիքները, որոնց նկատմամբ բուժական հիմնարկն իրագործում է բուժկանխարգելիչ միջոցառումներ` անկախ նրանց բնակավայրից): Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում այն հիվանդները, որոնք գտնվում են այլ բուժկանխարգելիչ հիմնարկների հսկողության տակ: Թոքային և արտաթոքային տեղակայմամբ տուբերկուլոզով բոլոր հիվանդները պետք է գտնվեն հակատուբերկուլոզային հիմնարկների հսկողության տակ, նրանց մասին հաշվետվությունը պետք է ներկայացվի ֆթիզիատրի կողմից: Հաշվետվության այս ձևը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 1680-Ն որոշմամբ ստեղծված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմքում ընկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող «Ուղղակիորեն հսկվող բուժում» ռազմավարության պահանջներին:
2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
2) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված թոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է թոքերի տուբերկուլոզի բոլոր ձևերով հիվանդների քանակակազմը: 02-06 տողերում առանձնացվում են թոքային տուբերկուլոզի նշված ձևերը, առանձին տողով` 07, նշվում է առաջնակի մանրէազատող հիվանդների քանակակազմը:
3. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
3) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված արտաթոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է արտաթոքային տուբերկուլոզի բոլոր ձևերով, 02-08 տողերում` արտաթոքային տուբերկուլոզի առանձին ձևերով հիվանդների, քանակակազմերը:
4) Տողում լրացվում են կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումով բոլոր հիվանդների թվաքանակից (առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող + առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող) գյուղական բնակիչների, զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածների, ազատազրկման վայրերում հիվանդացածների, հանրապետությունից դուրս հիվանդացածների և ՄիԱՎ/ՁԻԱՀ հիվանդների քանակակազմերը:
5) Տողում լրացվում է տվյալ տարում արձանագրված առաջնակի, կրկնակի, ինչպես նաև դինամիկ-դիսպանսերային հաշվառման մեջ գտնվող բոլոր տուբերկուլոզով հիվանդների քանակակազմը:
4. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ
6) Ներկայացվում են տվյալներ` մանրէազատող հիվանդների հետ շփում ունեցող անձանց վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում նշվում է բոլոր կոնտակտավորների քանակակազմը, 2 սյունակում՝ նրանցից հետազոտվածների քանակը: 3 սյունակում լրացվում է հետազոտվածներից ակտիվ տուբերկուլոզով հիվանդների քանակը (այստեղ մտնում են նաև հիվանդի հետ միաժամանակ հայտնաբերված հիվանդ կոնտակտավորները): 02 տողի համապատասխան սյունակներում լրացվում են ընդհանուր քանակակազմից` 0-18 տարեկան երեխաների տվյալները (ներառյալ ոչ մանրէազատող ակտիվ տուբերկուլոզով հիվանդների կոնտակտավորներ):
7) Տողում լրացվում է 0-15 տարեկան կոնտակտավոր երեխաների և նրանցից կանխարգելիչ բուժում ստացածների թվաքանակները:
5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԴՈԹՍ-Ի
8) Աղյուսակում լրացվում են տվյալներ` հաշվետու տարում գրանցված ակտիվ տուբերկուլոզի կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 01 և 02 տողերում լրացվում են տվյալներ թոքային (այդ թվում՝ մանրէազատումով), 03 տողում՝ արտաթոքային տուբերկուլոզով կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 04 տողում լրացվում է 01 (թոքային) և 03 (արտաթոքային) տողերի գումարները` 1, 2, 3, 4 սյունակներում համապատասխանաբար:
6. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ
9) Աղյուսակում լրացվում է տեղեկատվություն տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների մահվան վերաբերյալ։ 1 սյունակի 01 տողում լրացվում են ակտիվ տուբերկուլոզից մահվան բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային), 02 տողում` տվյալ տարում հայտնաբերվածներից մահացածների թիվը, 03 տողում` այլ պատճառներից մահացածների թիվը, 04 տողում լրացվում են մահվան այն դեպքերը, որոնց մոտ տուբերկուլոզը հայտնաբերվել է միայն հերձումից հետո: 2 սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ 0-18 տարեկան երեխաների համար` այդ թվում:
10) Տողում նշվում է տուբերկուլոզից մահացածների ընդհանուր թվաքանակից ստացիոնարներում մահացածների, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների, թիվը:
7. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
11) Աղյուսակում լրացվում են տվյալներ տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային և ամբուլատոր բուժօգնության վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում գրանցվում են բոլոր բուժում ստացած և ստացող հիվանդները, 2 սյունակում լրացվում է հիվանդանոցային բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը, 3 սյունակում` միայն ամբուլատոր բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը: 01 տողի 2 և 3 սյունակների թվերի գումարը պետք է հավասար լինի 1 սյունակի թվին: 02 տողում լրացվում է թոքային առաջնակի հիվանդներից մանրէազատողների թիվը, 03 տողում ` ոչ մանրէազատողների թիվը, 04 -ում` արտաթոքային տուբերկուլոզի դեպքերը: 05 տողում գրանցվում են կրկնակի բուժվող հիվանդների բոլոր տեսակները, 06-ում` նրանցից մանրէազատողները: Կատեգորիա բաժնի 4, 5, 6 սյունակներից առաջնակի հիվանդների համար լրացվում են 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), մանրէազատողների համար՝ միայն 1 կատեգորիան (4 սյունակ), ոչ մանրէազատողների համար` 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), արտաթոքային տուբերկուլոզի համար՝ 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ): Կրկնակի բուժվող հիվանդների և նրանցից մանրէազատողների համար լրացվում է միայն 2 կատեգորիան (5 սյունակ):
12) Տողում նշվում են հաշվետու տարում տուբերկուլոզի կապակցությամբ վիրահատված հիվանդների քանակակազմը` նրանցից թոքերի հիվանդության կապակցությամբ լրացնել 1 կետը, արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ` 2 կետը:
13) Տողում նշվում են հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը - ընդամենը և այդ թվում` 0-18 երեխաներինը:
(ձև թիվ 33-ը խմբ.19.03.08 N 04-Ն)